>

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին եւ Ժելյանա Զովկոյին, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին ՝ հետեւյալ հաղորդագրությամբ.

«Նախօրեին ափսոսանքով տեղեկացանք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն եւ Զելյանա Զովկոն, ինչպես նաեւ տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր մայրուղու կառուցման որոշումը «խախտում է միջազգային իրավունքը», իսկ դրա նախագիծը «չի նպաստում վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։




Քոչարյանի զոհերը

ԵՄ-ն բազմիցս հաստատել է իր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պահպանի առաջատարի իր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում եւ միշտ վերահաստատում է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերին, որոնք մերժում են բռնությունը։





ԵՄ-ն մի քանի անգամ կոչ է արել շահագրգիռ կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի եւ խաթարել միջնորդության շարունակական ջանքերը: Բոլորովին վերջերս արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ պարոն Բորելը վերահաստատեց ԵՄ աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ակնհայտ է, որ պատգամավորների հայտարարությունը ամենեւին էլ չի համապատասխանում ԵՄ պաշտոնական քաղաքականությանը:

Կրկին ափսոսանքով պետք է հայտնենք, որ հայտարարությունում արտահայտված դիրքորոշումները եւ օգտագործված արտահայտությունները ոչ միայն չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ուժով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունների տրամաբանությանը եւ ոգուն, այլ նաեւ ուղղակիորեն հակասում են դրանց ու ներկայացնում են խնդիրը խեղաթյուրված ու միակողմանի համատեքստում՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով ադրբեջանական կողմի համար՝ նորից դիմելու ուժի կիրառման սպառնալիքին, իսկ հարմար պահին՝ նաեւ ուժի կիրառմանը։


Նման դեպքի մենք բոլորս, ականատես եղանք 2016-ի ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգեւորված մի քանի միակողմանի հայտարարություններից, խախտեց ուժի կիրառման արգելքի՝ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքը (ՄԱԿ, Կանոնադրություն, հոդված 2) եւ սկսեց ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ թիրախ դարձնելով քաղաքացիական բնակչությանը եւ կատարելով մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց հետ կապված արդեն իսկ դատական գործընթացներ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։



Միակողմանի եւ ակնհայտ ադրբեջանամետ հայտարարությունը, որը հիմնված չէ ո՛չ հակամարտության փաստական տվյալների, ո՛չ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անհրաժեշտ կենսապայմանների եւ Մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հրամայականի եւ ո՛չ էլ համակարտության կողմերի վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծման պահանջի վրա, ակնհայտորեն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ ակնհայտորեն կասկածի տակ է դնում հայտարարության հեղինակների օբյեկտիվությունը եւ անաչառությունը։

Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում ենք ներդնել Ձեր քաղաքական ուժի ջանքերը եւ ազդեցությունը նման միակողմանի հայտարարությունների բացառման, դրանց դատապարտման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանն ու ոգուն խոչընդոտող գործողությունների կանխման ուղղությամբ։

Նախապես հայտնում եմ մեր շնորհակալությունը։»,- գրել էդմոն Մարուքյանը։

Сообщение Ակնհայտ ադրբեջանամետ այս հայտարարությունը կասկածի տակ է դնում հեղինակների անաչառությունը. Մարուքյանը նամակ է գրել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->