>

1in.am-ը գրում է՝

Երբ հուլիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետական մարզադաշտ, լեգենդների ընկերական խաղը դիտելու, ժամանաել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ընկերակցությամբ , ակտիվ խոսակացություններ շրջանառվեցին, որ հենց Վանեցյանն է ՀՖՖ նախագահի պաշտոնում փոխարինելու Ռուբեն Հայրապետյանին։ Նույնիսկ սպասվում էր, որ արդեն երեկ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գործկոմի նիստում հրաժարական է տալու։ Երեկ հրաժարական տեղի չունեցավ, բայց ուշագրավ զարգացումները չուշացան։




Քոչարյանի զոհերը

ՀՖՖ-ում տիրող վիճակին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ անդրադարձել է, վերջին անգամ՝ ֆեյսբուքյան ասուլիսում։ Փաշինյանն ասում է, որ հայկական ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են՝ հավելելեով, սակայն, որ ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է և հենց նա պետք է դառնա փոփոխությունների նախաձեռնողը։ Փաշինյանի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է և ամբողջովին տեղավորովում է օրինական լուծումների ու բանականության դաշտում։





Մյուս կողմից՝ ինֆորմացիոն որոշ առիթներ մտահոգություններ են ծնում, որ ՀՖՖ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է ոչ թե հաղթահարվել, այլ հայտնվել փակուղում։ Ռուբեն Հայրապետյանը չպետք է պաշտոնավարի ՀՖՖ նախագահի պաշտոնում, որովհետև արդեն իսկ վտանգված է անգամ ազգային հաջորդ առաջնության անցկացումը։ Այս թեմայով «Առաջին լրատվականը»-ը հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով ու հիմա նոր փաստարկներ բերելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Մյուս կողմից՝ շատ կարևորում ենք, որ ֆուտբոլային աշխարհում սպասվող փոփոխությունները համահունչ լինեն երկրում տեղի ունեցող գործընթացներին՝ պոպուլյար մարզաձևի զարգացման համար ստեղծելով անհրաժեշտ փոփոխություններ։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից լրատվամիջոցներինին այսօր հայտնել են, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնի կամ տեղի ունենան ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ. «Այդպիսի լուրեր շրջանառվում են, հնարավոր է քննարկվի»:


Այս լակոնիկ տեղեկատվությունն՝ իր բովանդակությամբ, հակասության մեջ է մտնում Փաշինյանի վերը բերված ձևակերպման հետ։ Վանեցյանի թեկնածության լուրը ոչ միայն չի հերքվել, այլ ներկայացվել է մոտավորապես այն համատեքստում, որ իշխանությունը հենց նրա դեմքով է մտադիր հաղթահարել այն ճգնաժամը, որը ստեղծվել է ՀՖՖ շուրջ։ Պետական անուղղակի միջամտության այս եղանակն ամենավիճահարույցն է, որովհետև Վանեցյանը ուժային կառույցի ղեկավար է, ընդ որում՝ հեղափոխությունից հետո ամենաառանցքային։

Ռուբեն Հայրապետյանն իրապես օլիգարխ է, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի արդարացնում, որպեսզի ՀՖՖ նախագահի պաշտոնից նրա հրաժարականը տեղի ունենա, այսպես կոչված, հատուկ գործողությունների կամ հարկադրանքի տրամաբանությամբ։ Դա որևէ դրական հետևանքի չի բերելու, ավելին՝ հեղափոխության հակառակորդները կարող են աղմկել, որ պետությունը իր լծակներով միջամտում է ՀՖՖ-ի գործունեությանը, ինչն իմիջային առումով վատ անդրադարձ կարող է ունենալ մեր ֆուտբոլի համար, որովհետև ՖԻՖԱ-ն կամ ՈւԵՖԱ-ն չեն հանդուրժում պետության միջամտությունը ազգային ֆեդերացիաների գործունեությանը։ Ի դեպ, այսօր երեք լրատվամիջոցների տված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը, ով մինչև հիմա անդրդվելի էր ՀՖՖ նախագահի պաշտոնը պահելու հարցում, զարմանալիորեն ասել է․ «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են»։ «Ամենազոր» Հայրապետյանն ակնհայտորեն չի ուզում գործ ունենալ ԱԱԾ ղեկավարի հետ՝ ցանկանալով խուսափել մյուս օլիգարխների տխուր նախադեպերից։ Սակայն ուշագրավ է, որ Հայրապետյանի բերած մոտիվացիան իսկական «ական» է՝ դրված ՀՖՖ պոտենցիալ նախագահի գործունեության հիմքում։

Սկզբունքորեն ՀՖՖ-ն պետք է գործի պետական ու քաղաքական միջամտությունից դուրս՝ իրապես կենտրոնանալով միայն ֆուտբոլային խնդիրների վրա։ Այս համատեքստում միանագամայն անընդունելի է, որպեսզի ՀՖՖ ապաօլիգարխացումը տեղի ունենա ԱԱԾ «ինտերվենցիայի» կամ անուղղակի միջամտության հետևանքով․ ֆուտբոլը դարձյալ շարունակելու է մնալ քաղաքական կոնյուկտուրայի պատանդը։ Եթե երեկ իշխանության ղեկին էր Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցներին «յուղոտ պատառներ» էր բաժանում քրեաօլիգարխիկ տրամաբանությամբ՝ ՀՖՖ-ն քվոտայով դարձնելով Ռուբեն Հայրապետյանի փայը, ապա այսօր պետական մտածողություն ունեցող Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ռացիոնալ նկատառումներով որոշում է, որ ՀՖՖ-ն պետք է ղեկավարի ԱԱԾ պետը։ Բացարձակապես չենք ուզում համեմատել Հայրապետյանի ու Վանեցյանի մարդկային որակները, որովհետև մեզ համար սկզբունքայինը կոնցեպտուալ մոտեցումն է․ ՀՖՖ նախագահ պետք է լինի ոչ թե օրվա իշխանության ֆավորիտը, այլ՝ մարդ, ով բացարձակ հեղինակություն ունի ֆուտբոլային աշխարհում և ՀՖՖ-ն ղեկավարարելու է ոչ թե կես դրույքով, այլ ամբողջովին նվիրվելու է այդ աշխատանքին՝ դրա մեջ դնելով իր ամբողջ նվիրումն ու եռանդը։



ՀՖՖ-ի ապաօլիգարխացման բանալին դրա «պետականացումը» չէ․ սա սխալ, ոչ մի տեղ չտանող լուծում է, որը ֆեդերացիան դարձնում է քաղաքական փոփոխությունների պատանդ։

Այդ ավանդույթը անհրաժեշտ է կոտրել․ ՀՖՖ-ն պետք է ազատագրվի Ռուբեն Հայրապետյանի ճանկերից ու փոխանցվի ֆուտբոլային աշխարհին և այս հարցում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտակար լինել գործընթացին՝ իր հեղինակությամբ, խոսքով, որը կարող է համախմբել ֆուտբոլային աշխարհի մարդկանց, ֆուտբոլասերներին։ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն պետք է լինի ոչ թե Արթուր Վանեցյանը կամ մեկ ուրիշը, այլ՝ հենց ֆուտբոլը, այդ աշխարհում գտնվող մարդիկ, որոնց համար անհրաժեշտ է ընդասմենը միջավայր ձևավորել, ու նրանք կընտրեն ՀՖՖ նոր ղեկավարություն։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->