>


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ապատեղեկատվության այն մեծ հոսքերին, որոնց նպատակը վստահության ճգնաժամի ստեղծումն է։ Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, թե արդյո՞ք իրավապահ համակարգը զբաղվում է այս խնդրով, վարչապետը պատասխանեց, որ մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է։ Նա նաեւ հավելեց, որ իր կարծիքով պետք չէ այդտեղ արհեստական փոփոխություններ անել։


Իր եւ իր ընտանիքի շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին խոսելիս, վարչապետը օրինակ բերեց մի լուր, ըստ որի իր ընտանիքը վերջերս Կանադայում վիլլա է ձեռք բերել եւ մի շարք այլ լուրեր, թե մաքսանենգությամբ են զբաղվում։ Դրա նպատակը, ըստ նրա, վստահության ճգնաժամ ստեղծելն է, թե ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու։ Այս մտքից հետո նա նաեւ հավելեց, որ հենց նախկին իշխանություններն էին այսկերպ կառուցել իրենց հայեցակարգը, որ, միենույն է, ոչինչ չի փոխվելու, ով էլ գա, նույնն է լինելու։ Նրա խոսքով՝ այն ժամանակ փոփոխությունները սրանով կասեցվում էին, հիմա պոստ ֆակտում փորձ է արվում փոփոխությունների անիմաստության զգացումը ներշնչել։








Քոչարյանի զոհերը

Փաշինյանը վստահեցրեց, որ այդ երևույթները պայմանավորված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ:

«Եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելու, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, ես համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները փլուզվելու են, և դրանով այդ պատմությունն ավարտվելու է»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիներն այս ամենին չեն տրվում, բայց եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ բոլոր այն տեղեկատվությունները, ոորնք իրենց բովանդակությամբ կհակասեն ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, գաղափարներին, սուտ են։



«Եթե որեւէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես հիմա վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է, այդպիսի բան չի կարող լինել։ Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ եւ ամեն օր հավատարիմ եմ այդ ասածին, որ եթե կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել, ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց վարչապետը։

Ժաննա Ջեյրանյան

Сообщение Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ հրապարակում կախաղան հանել. Փաշինյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->