>

Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի),




Քոչարյանի զոհերը

ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։




«Այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանությունների՝ օրենք կիրառելու, հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու բոլոր «ջանքերը» ուղղված են միմիայն նրանց ընդդիմախոսներին լռեցնելուն։


Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որի դեմ միանձնյա դուրս եկավ Ռուբեն Մելիքյանը, միտված է վերոնշյալը հաստատելուն։


Ի դեպ, Ռուբեն Մելիքյանն այս պահին արդեն ազատության մեջ է, և քիչ անց մոտենալու է Արաբկիրի ոստիկանության բաժանմունք՝ իրավապաշտպան գործառույթներ իրականացնելու նպատակով»,- նշված է «Ադեկվադ»-ի հողորդագրության մեջ։

https://youtu.be/e4YSofEHn8Q

Сообщение Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտից բերման են ենթարկել «Ադեկվադ»-ի անդամներին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->