Սիրելիներս, խնդրում եմ՝ ամեն մեկդ արեք Ձեր բաժին հայտարարությունը Ձեր ֆեյսբուքյան էջում. Նիկոլ Փաշինյան — ingablog

Սիրելիներս, խնդրում եմ՝ ամեն մեկդ արեք Ձեր բաժին հայտարարությունը Ձեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, կամ տեսագրեք հայտարարությունը եւ տեղադրեք Ձեր էջում։


Ստորեւ ներկայացնում եմ տեքստը։ Շնորհակալություն աջակցության համար։

Ուշադրություն, խոսում է ՀՀ քաղաքացի Այսինչ Այսինչյանը (սա որպես տարբերակ. ինքներդ ընտրեք՝ ինչպես ներկայանալ)։


Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:


Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Сообщение Սիրելիներս, խնդրում եմ՝ ամեն մեկդ արեք Ձեր բաժին հայտարարությունը Ձեր ֆեյսբուքյան էջում. Նիկոլ Փաշինյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin