>

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էլի մի ինքնախոստովանական ցուցմունք

Տասնամյակներով կռիվ ենք արել պետության զավթարարների դեմ, նրանց, որ մարդկանց էին ունեզրկում, ցուցարարներին ծեծում, բանտարկում կամ գնդակահարում, հանքերն ու ազգային ունեցվածքն էին նվիրում կամ ծախում ջրի գնով, կեսն էլ իրենց գրպաններն էին կոխում,

բյուջեները իրենց բիզնեսներում էին լվանում, մենաշնորհներ էին սահմանում ու այդով էլ թալանում, մարդկանց էն օրն էին գցում, որ թողնում, արտագաղթում էին հարյուրհազարներով, անպատիժ էին մնում, ում ուզում՝ թռցնում էին պաշտոններից կամ գործից կամ բիզնեսից, յուրայիններին էին տեղավորում, աշխարհով մեկ խայտառակ էին անում մեզ էլ, պետությունն էլ,

ահագին մարդ ու ես էլ ինչ ասես տեսել ենք դրանցից, ծեծ, սուտ մեղադրանքներ, արգելափակումներ զանազան եղանակներով, կալանք, եւ այլն:




Քոչարյանի զոհերը

Ես ե՛ւ զենքի հնար եմ ունեցել, ե՛ւ ֆիզիկապես խեղճ չեմ, ամենաերեւեակայելի ու աներեւակայելի հնարքներ գիտեմ վնաս տալու, չպատմեմ:


Ամեն անգամ նեղ դրության մեջ ես էլ, ցանկացած բանական մարդ էլ, տո կենսաբանական օրգանիզմ էլ ինքնապաշտպանության կամ վտանգի վերացման բնազդ ունենք գոնե, եթե խելք էլ չունենանք, ամեն անգամ ինչ ասեք մտածել եմ կամ մտածել ենք, թե ինչպես էդ մարդակերների հախից գալ:





Ես գոնե ամեն անգամ համոզվել եմ, որ բռնությունը իմ գործիքը չէ, գուցե թթու կամ քֆուրոտ խոսքով սիրտ եմ հովացերել, որ հիմա կարելի է գնահատել որպես վերբալ բռնություն, բայց զգացմունքային կամ նյարդային պահերիս են եղել, որեւէ իշխանավորի, ամենա …

պաշտոնյայի ընտանիքի անդամին բան ասած չկամ, ոչ մի ֆիզիկական հատկանիչ մեջբերած չկամ, մեջբերողներին էլ ինչպես կարեցել, սաստել եմ, երբեք չեմ մտածել, թե այս կամ այն հանցագործ պաշտոնյային գյուլլելով երկրի հարցը կամ իմ անձնական հարցը կամ վրեժը կլուծեմ:

Եթե մտածեի, թե լուծում է՝ կանեի, կասկածող թող չլինի: Եթե անեի կամ քաղաքականության մեջ ծեծվածներից մեկը չդիմանար՝ աներ մի կաթիլ մեղրը գլուխը քարը կտար, այնպիսի արյան գետեր էին հոսելու, որ ոչ մի թուրքի ու ռուսի կարիք չէր լինի, երկիրը կվերանար գետնի երեսից, կամ՝ համարյա կվերանար:

Ոչ վախ եմ ունեցել անելուց բռնվելու կամ նստելու, ոչ էլ մտածել եմ, որ եթե անեմ, ընտանիքս եմ զոհաբերելու ու այդ պատճառով չեմ արել: Կանեի, հավատացնում եմ, ընտանիքով կելնեինք ու արյուն էլ կանեինք, պատանդ էլ կառնեինք, կպայթեցնեինք էլ …

Ամեն ջանք դրել եմ, որպեսզի բռնության չդիմեմ ու չխրախուսեմ հանկարծ:

Պետության զավթման ռեժիմի հախից գալու համար օգտագործել եմ բացառապես օրինական եւ ոչ բռնի մեթոդներ, չպատմեմ, ահռելի ծավալի փորձ եմ ուսումնասիրել, համոզված եմ եղել, ու շատ եմ խոսել այդ մասին, որ իմ եւ իմպես հազարավորների հավաքական խելքն ավելի զորավոր է, քան զավթարարներինը, այսինքն ձեւը կգտնենք:


Շատերը ծաղրել են այդ մոտեցումը, որ ուզեմ, բոլորին կհիշեմ մեկ առ մեկ ….

Ու իմ կռիվը դեռ չի ավարտվել, ինչպես հայտնի է ուշադիրներին: Բոլորը պատասխանատվության են ենթարկվելու համարժեքորեն, մինչեւ վարդապետի խազը, ես կյանք եմ դրել դրա համար, ոչ մի նահանջ չունեմ:

Նիկոլն իր լեզվով ասում, գաղթական դառածներն՝ իրենց լեզուներով, փամփուշտի պակասի պատճառով որդուն գերեզման դրած ծնողն՝ իր մորմոքով: Չգիտեմ, ով ինչքան է գնալու, ես մինչեւ գերեզման եմ իմ կռիվն անելու, հետո՝ գերեզմանում, հետո՝ էլի, էլի ու էլի:

Ինչու գրեցի այս երկար նախաբանը:

Ակնհայտ էր, որ հեղափոխությունից հետո ահագին մարդ ատամ էր կրճտացնելու, ոռնալու էր, մինչեւ վերջին լուման ծախսելու էր դիրքերը վերստանալու կամ պատասխանատվությունից պլստալու համար, ակնհայտ էր, որ դրանց պապամամաները այստեղ ու դրսում շախ էին տալու,

թակարդն ընկած առնետի պես պատերը ճանկռտող իրենց մեղադրյալներին փրկելու համար, պիկետներ, ցույցեր էին անելու, մարդ էին բերելու երկրի վրա, առիթը բաց չէին թողնելու նոր իշխանության որեւէ սխալից «Իսկռա» թերթ տպելու եւ իրենց հասկացած հակահեղափոխության կրակը վառելու համար…: Գիտեի այս ամենը:

Հիմա, եւ արդեն ահագին ժամանակ է, էդ թերմացքը կաղկանձում է ուժ գործադրելու, արյուն թափելու, քաղաքացիական պատերազմի մարմաջի, ուղիղ ահաբեկելու մասին: Օրինակներ չբերեմ, դրանք այնքան շատ են:



Մտածում եմ, լավ, փորձեք համեմատել ձեր պապաների արածները էս ժողովրդի գլխին ու էն, ինչից դժգոհում եք:

Էդ ինչպե՞ս եղավ, որ միլիոնավոր մարդիկ որոշեցին ոչ թե քառատել ձեզ Երեւանի փողոցներում կամ ձեր դռների առաջ, կամ զավակների աչքի առաջ, այլ խաղաղ ու լուռ կանգնեցին կամ քայլեցին այնքան, մինչեւ պարտվեցիք, իսկ դուք հիմա որոշում եք, մտմտում եք, ծրագրում եք ու զառանցում եք արյամբ հարցերը լուծելու մասին:

Թավիշը կամ դրա քիչ լինելը կապ չունի այդ երեւույթի հետ:

Արյան կոչ անողները կամ սպառնացողները արդեն այնպիսի անձնուրացությամբ եւ հիստերիզմով են դա անում, որ սկսում եմ մտածել, որ էդ մոմենտը արդեն ոչ մի փողով հնարավոր չէր անել տալ, մարդիկ, երեւի ամբողջ կյանքները մարդու արյուն են խմել, ու արդեն երկու տարի է սոված սատկում են, զսպել են իրենց զսպել ու էլ չեն դիմանում, արյուն են ուզում:

Կռիվ էի նկարում Մատաղիսում, հրամանատարներից մեկը ռացիայով թուրքի հետ է խոսում, չգտեմ ոնց էին կապվել իրար, հրամանատարն ասում է՝ ի՞նչ է ուզածներդ, նա էլ թե՝ հող-զեմլյա, զեմյլա … Հրամանատարն էլ, ոչ էս, ոչ էն,- արի մեկը երկուսի վրա հող ունենք քու համար, քեզ կհերիքի: (Շատերին պատահած կլինի նման զրույց):

Հիմա մինչեւ համարժեք պատասխանը էս արյունարբուներին, որ երեւի իրականում մարդու արյուն տեսնեն՝ կքաքեն վրեքը ցմահ, ուզում եմ մարդասիրական պատասխան տալ՝ քարի մեջ արյուն կա, այ չուգուն գլուխներ. պատրաստ եղեք առանց բռնության պայքարի, ցմահ պայքարի, պատրաստ եղեք, որ երթեր, ցուցեր եք անելու, պիկետներ, հացադուլներ,

Վարդգեսի պես գետնին պառկելու եւ ծաղրուծանակի ենթարկվելու ուժ ու զորություն ունեցեք, ընտրություններ հսկելու, մոնիտորինգներ անելու, դատական հայցերով տասնամյակներ շարունակ դատարաններում մնալու պատրաստվեք, գրքեր կարդալու պատրաստ եղեք, շատ գրքեր կարդալու, հետո էլի կարդալու, գուցե մի օր հաղթեք առանց բռնության եւ հալալ լինի ձեզ, ինչպես մեզ եղավ ու դեռ պիտի լինի:

Իսկ համարժեք պատասխանի մասով, ինձնից առաջ ասել են,- ինչով եկաք, …. կկոխենք ետեւներդ, դե մոտավորապես: Ես կենգուրուն էի ավելացրել էս ալգորիթմին երկու տարի առաջ, ոմանց դուրը չեկավ:

Հմի, ի՞նչղ է, լավ ստացվա՞վ նոր վարկածով:

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի անտառապահ, որի հրացանը կամ մահճակալի տակ է կամ ավտոյի մեջ՝ առնվազն բավարար փամփուշտներով, որ կրակում է կիրակի օրերին, սարերում վարժվելիս, այնպես, որ ոչ մի թռչնի վնաս չլինի, եւ անգամ որեւէ մրջյունի գլուխը չցավա … :

Сообщение Էլի մի ինքնախոստովանական ցուցմունք. Լևոն Բարսեղյանի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->