>

Վերջերս անընդհատ քննարկվում է այլ երկրներց աջակցություն խնդրելու անհրաժեշտության հարցը. օրեր առաջ հայտարարվեց , որ այդ ուղղությամբ արվում են աշխատանքներ և որ Առողջապահության նախարարությունը դիմել է միջազգային կառույցների աջակցության և համագործակցության առաջարկով և խնդրանքով:




Քոչարյանի զոհերը

Մինչ այդ Հայաստանը Կորոնավիորւսի դեմ պայքարի համատեքստում օգնություն ստացել է Ռուսաստանից, ԱՄն-ից, Չինաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և ահա այսօր ՝ լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը հայտնեց , որ շուտով Հայաստան կժամանի ֆրանսիացի բժիշկների մի խումբ՝ աջակցություն ցուցաբերելու համար: Բուժական կազմ կժամանի նաև Լիտվայից ,Ռուսաստանից:






Նախարարը նշեց նաև միջազգային այլ կառույցների հետ համագործակցության և տարվող աշխատանքների մասին, որն ուղղված է  հատուկ ստեղծված բժշկական խմբերի այցը Հայաստան կազմակերպելուն: Համավարակի սրացմամբ պայմանավորված երկրում առաջացավ անհրաժեշտ միջոցների և ռեսուրսների սղություն:



Հիվանդանոցներում բժիշկներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, օրերով և ամիսներով չեն հանդիպում իրենց ընտանիքներին: Արտասահմանից ժամանող բժիշկներն անշուշտ իրենց մասնագիտական բարձր կարողությունները կծառայեցնեն ի նպաստ իրավիճակի բարելավմանը. հուսանք , որ հեռու չէ վիրուսի անկման ճանապարհը:

Сообщение Արտասահմանից բժիշկների խումբ կժամանի Հայաստան՝ աջակցություն ցուցաբերելու появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->