>

Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին։ Նշվում էր՝ դերասանը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Հիմա հայտնի է դարձել դերասանի դուրսգրման մասին։




Քոչարյանի զոհերը

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա մոտ ախտորոշվել է ինֆարկտ և ինսուլտ։ Երկրպագուներն անհանգստացած էին նրա առողջական վիճակով, չէ որ սա հայտնի դերասանի առաջին հոսպիտալացումը չէ։






Հոսպիտալացման մասին լուրերից հետոջ Ջիգարխանյանի որդին՝ Ստեփանը , հայտնել է լրագրողներին, որ դերասանի առողջական վիճակը բարելավվել է և նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Այսօր հայտնի է դարձել, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից։



«Ամեն ինչ կարգին է։ Արմեն Բորիսովիչն արդեն տանն է, նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա հետազոտվել է, մի փոքր կազդուրվել։ Տրամադրությունը լավ է, լավ է իրեն զգում, հենց եղանակը բարելավվի, կպլանավորենք քաղաքից դուրս այց»,- նշել է նրա ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը։

Сообщение Մանրամասներ՝ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակից появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->