>

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆեյսբուքյան օգտատեր Ռոզա Պետրոսյանի գրառումը.

Քանի Հայաստան աշխարհը քնած ա, խոսենք քաղաքականությունից:




Քոչարյանի զոհերը

Միշտ եմ զարմանալու, թե իշխանական ապարատի ներկայացուցիչ չլինելով` ՀՀ քաղաքացին (հպարտ, կոմպլեքսավորված, վախկոտ, ըմբոստ etc) ոնց ա իշխանության անունով երդվում:





Ես շատ վաղուց, որքան տարիքս ներում ա, երբեք իշխանությանը չեմ պաշտել, որովհետեւ ես ունեմ ակնալիքներ ու իմ կյանքի որակի վրա եթե ոչ անմիջական, ապա գոնե միջնորդավորված ազդեցություն ունի իշխանության գործունեությունը(ակնկալիքները,որպես կանոն, լավագույն սցենարով են կառուցվում) : Ու ես հավերժ ընդդիմադիր եմ` անկախ նրանից, թե ովքեր են այդ պահի իշխանության գլխավերեւում, որովհետեւ ինձ անհատը չի հետաքրքրում, ինձ ես (մենք,նույն ինքը ժողովուրդը) եմ հետաքրքրում:

Մինչեւ ճառասանությունը սկսելը հավաստիացնեմ, որ Serji vaxt էլ եմ խոսել:
Իհարկե, կմիամտվեմ, եթե ասեմ, որ որակական տարբերություն չկա նախկինների ու ներկանների միջեւ, ըստ դրա ես անցյալում ակտիվ ընդդիմադիր էի, ներկայում` պասիվ(չնայած, մեկ-մեկ չես կարա ասես :Դ):

Գրողը տանի, Արսեն Թորոսյանը բոլոր սցենարներս փչացնում ա, որովհետեւ ֆանտաստիկ աշխատասեր ու նվիրված մասնագետ ա:


Ի դեպ, երբ խոսում են քննադատելու մասին, ցանկալի ա նաեւ հաշվի առնել, որ դա աչքերը փակել ու անիմաստ իշխանության գլուխը թաղելը չի, այլ էմպաթիա զգալն ու իրավիճակից գոնե մի քիչ իրազեկ լինելով եզրահանգման գալն է: Ըստ այդմ, դրականը եւս պիտի նկատվի եւ արձանագրվի, բայց առանց հուզվելու էլի:



Ահա, քանի չեք նկատել, որ միայն ակնկալելով չէ ,ասեմ անշուշտ, մենք էլ մեզանից կախվածը պետք է անենք երկիրն ավելի երկիր դարձնելու համար` օրինակ, ժամանակին բարեխիղճ աշխատելով, շրջակա միջավայրը չաղտոտելով, հարեւանի հետեւից չբամբասելով եւ այլն, իսկ հիմա պահանջները քիչ են` տանը նստել, անհրաժեշտության դեպքում էլ դրսում համաճարակային կանոնները պահել :

Իսկ իդեալում, ցանականում եմ եւ՛ իշխանությանը, եւ ՛ մյուսներիս, որ քաղաքականությամբ զբաղվեն միայն կոմպետենտ մասնագետները, մենք էլ նախարարների անունները դժվարությամբ մտաբերենք, էդ դեպքում միայն առաջինները կհաջողեն, մենք էլ ավելի բարեկեցիկ երկրում կապրենք հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու…

մնացածն էլ Դուք ասեք, ես ագնոստիկ եմ, երբ նեղը չեմ)

 


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->