>

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՉԵԲՈՒՌԱՇԿԵՔԻ ՆՈՐ ԱՐՇԱՎԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ

(Այս ստատուսը գրվում է իմ համակիրների առաջարկով)

Վա՜յ, ողբամ ձեզ, իշխանության դեմ պայքարող ողորմելի դավադիրներ, դուք այդ ի՜նչ օրի հասաք, որ արդեն ինչ-որ կանանց եք վարձում, որ հորինված լուրեր տարածեն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Դուք այդ ո՞ր օրվա, այսպես ասած, «բարեփոխիչներն» եք, որ ո՛չ թե երկիրը, այլ ձեր թալանած կարողությունները բարեփոխելու մասին եք մտածում: Իշխանության դեմ պայքարելու, Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու այդ ի՜նչ մանկամիտ ու զզվելի միջոց եք ընտրել դուք: Քիչ էր, որ ձեր հաչոցները տարածելու համար տասնյակ լրատվամիջոցներ եք գնել:




Քոչարյանի զոհերը

Քիչ էր, որ ձեր դոլարների կանաչ գույնից գունափոխված մի քանի տասնյակ լրագրողներ եք վարձակալել, որոնք, առանց ամոթ զգալու, մածունը կարող են սև որակել:


Հիմա էլ այդ մասնավոր կանանց եք ասպարեզ հանել, որոնց ժողովուրդը շատ դիպուկ անուն է տվել՝ չեբուռաշկաներ:





Ձեր այդ չեբուռաշկեքը տարբեր տաքսիներ են նստում ու հեռախոսով չեղած օբյեկտի հետ դիտավորյալ բարձրաձայն խոսում են, իբր հենց հիմա գնում են Վարչապետի պատվիրած 35 հազար դոլար արժողության ժամացույցը վերցնելու:

Այդ կանայք, որ ներկայանում են որպես Վարչապետի աշխատակազմի աշխատողներ, ամոթ ունե՞ն, թե՞ նրանք էլ ձեզ նման անամոթի մեկն են:

Անեծք ու պարսավա՛նք ձեզ, որ այս ճգնաժամն օգտագործում եք հանուն ձեր թալանածը, գողացածը պահպանելու: Ավելի շուտ՝ ձեր թալանածը կորցնելու վախի՛ց եք դիմում նման ստոր միջոցի: Ազգադավնե՛ր:

Սա՞ է ձեր ընդդիմադիր պայքարի եղանակը: Ա՞յս օրին եք հասել, որ պիցցայակերների «մարտավարությունը» փոխել եք պայքարի այս ճղճիմ տակտիկայով:

Նենգ հաշվարկ եք արել, թե տաքսիստները շատ մարդկանց հետ են շփվում, ասող-խոսող մարդիկ են, և Վարչապետին վարկաբեկող լուրն արագ կտարածվի, և ժողովրդի մոտ էլ կընկնի Վարչապետի հեղինակությունը: Եվ այդ ստոր կնիկն էլ (այլ կերպ ո՞նց որակեմ այդ ծախվածին) հորինում է նման դիալոգ չեղած մարդու հետ, որ լսելի լինի տաքսու վարորդին:

Ձեր այդ ստոր քայլով Փաշինյանին վարկաբեկելու ձեր անհույս փորձով դուք նմանվում եք բակում կռիվ անող տղաներից այն մեկին, որը վստահ չի հակադարձելու իրենից ուժեղին և, ընդամենը տեղի-անտեղի, հաթաթա է տալիս ու սուտ որակումներ կպցնում իրեն բանի տեղ չդնողներին:


Վարչապետն, այո՛, բանի տեղ չի դնում ձեզ՝ հաչացեք, որքան կների ձեր ուժը, հաչացեք, մինչև սատկեք: Վարչապետը հիմա ժողովրդին այդ անտեր կորոնավիրուսից ազատելու կարևոր խնդիրն է լուծում: Իսկ դուք, սրիկաներ, աներեսորեն ու անամոթաբար կրակից շագանակ հանելով եք զբաղված:

Գոնե շուրջներդ նայեք, թե այլ երկրներից ինչ աջակցություն են պատրաստ անելու, որ մեր երկրում ավելի արագ հաղթահարվի այս ճգնաժամը:

Դուք գերանը կլեպի տակից կրծող ու փտեցնող ճիճուներ եք ընդամենը, որ արդեն վերջնականապես մերժված եք ժողովրդից:

Հասկացեք վերջապես, որ ժողովուրդը շատ լավ է հիշում, թե դուք ովքեր էիք մինչև հեղափոխությունը և հիմա ովքեր եք: Անհայրենիք մոլախոտեր:

Ձեր այդ, այսպես ասած, մարտավարության ավարտը մինչև Պանիկովսկու սագ գողանալն է, որովհետև դուք շատ եք սովոր գողությանը, թալանին: Ուրեմն, հիշեք ընդմիշտ, դուք կարող եք ձեր վայնասունները շարունակել, որոնց ոչ ոք, ժողովրդի լեզվով ասած, շան տեղ չի դնում:

Եվ էն մարՔրիտ բոզոյան-բուլիկյան-եսայան կոչվածն էլ երազ է տեսել, թե՝ «Նիկոլիզմի ժամանակն անցավ…»:

Դա էլ էլի շան հաչոցի տեղ է ընդունվում: Ի դեպ, սա այն խաբեբա մարՔրիտն է, որ, ժուռնալիստների միությունում կեղծ համագումար կազմակերպեց ու էն «չաթո-սաթո» կոչված սաթիկ սեյրանյանին նախագահ կարգեց:



Ես ի՞նչ ասեմ Հայաստանի ժուռնալիստների այդ մեծ բանակին, որ հանդուրժում է «չաթո-սաթո»-յի գոյությունն իր միությունում, որն այդ սաթոն դարձրել է իշխանությանն ու Վարչապետին վարկաբեկող ամենառեակցիոն կենտրոնը:

Այդ նա՛ է, որ քաղաքական աղբանոցից մեկ-մեկ հանում իր դուքանն է հավաքում հեղափոխության լույսերից կուրացածներին ու այնպես էլ լուրջ դեմքով նստում-քննարկում է այս երկրի վիճակը, ասես մտահո՜գ է այդ խղճուկը:

«չաթո-սաթոն» ո՛չ մի կերպ չի կարողանում իր միջի թույնից ազատվել, որի մեջ էլ, երևի, կխեղդվի: Ժուռնալիստների միության անդամներ, դուք չե՞ք վիրավորվում ձեր միության այդ ողբալի վիճակի համար: Ձեր փոխարեն սաթոյի այդ որջում մե՞նք կատարենք հեղափոխություն:

…Վայ ձեզ, անցյալը ետ բերելու համար անհույս տառապողներ, դուք մնացել եք նաև անինքնասեր աշոԾյանի՛ հույսին, որը համարձակվում է ժողովրդի անունից խոսել:

Ծիծաղելի ես, աշոԾյան, ծիծաղելի. դու ո՜ւր, ժողովուրդն ուր: Իհարկե, վիրավորական է անգամ աշոԾյանի անունը տալը, բայց դա արեցի, որ անցյալի մնացուկ այս տականքին հակադարձեմ, թե ժողովուրդը հազիվ է պրծել քեզանից էլ, քեզ նմաններից էլ, և դու չհամարձակվես ժողովրդի անունից խոսել:

Ժողովրդի անունից կարող է խոսել և խոսում է ժողովրդի կողմից կարգվա՛ծ Վարչապետը: Եվ խոսեց նաև այսօ՛ր, խոսեց Ագգային ժողովի բարձր ամբիոնից, և նրա խոսքը հերթական ու շառաչյո՛ւն ապտակն էր պետության հիմքերը թուլացնել փորձողներիդ:

Եվ ժողովուրդը լսում է իր ընտրյալ Վարչապետին, լսում ու համախմբվում է: Ինչքան դուք վայրահաչում եք, նույնքան ավելանում են Վարչապետին սատարողները:

Դուք ժամանակ գտեք ու նայեք, թե Վարչապետի՝ հիշյալ թեմայով ելույթից հետո ի՜նչ դրական արձագանքներ եղան, որոնք Փաշինյանին հավաստում էին համախմբվելու, վստահելու, միասնական լինելու մասին:շ

Դրանք համեմատելու բան չեն ձեր ամեն ախմախ ու անմիտ ելույթներին տրվող արձագանքների հետ, որովհետև ձե՛զ տրվող գնահատականները հայհոյանքից այն կողմ չեն անցնում:

Հ.Գ. Սրանք (այդ երիտթուրք սրբապիղծները), անշուշտ, չարժեն, որ իրենց անունները տալով մեր նյարդերը փչացնենք, բայց դե դեբիլներին երբեմն հասկացնել է պետք, որ դուք դեբիլ եք, թե չէ չեն գիտակցի իրենց այդ կարգավիճակը և կշարունակեն անհույս ջիգեր թափել՝ դուրս գալու իրենց շատ սազական աղբանոցից: Բայց ձեր այդ աղբանոցը շա՜տ խորն է, այ ոչխա

Сообщение Այս ստատուսը գրվում է իմ համակիրների առաջարկով. Ալիս Սողոմոնյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->