>

«Կարծում եմ՝ վերջին 2 տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ եւ պետք է էնքան ուժ կիրառեն՝ հեսա շուտով, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես». ՀՀ վարչապետն այս մասին հայտարարեց այսօր՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը վարչապետի կարծիքն էր հարցնում համացանցում տարածված ինչ-որ տեսանյութի առնչությամբ, որում իրավապահ համակարգի ներկայացուցիչը ուժ կիրառելով բերման է ենթարկում մի քաղաքացու:




Քոչարյանի զոհերը

«Տիկին Կոստանյան, ինչքանո՞վ է լուրջ. դուք ինձ ասում եք՝ ինտերնետում մի հատ տեսանյութ կա, սենց ա, սենց ա, սենց ա, ինչպե՞ս եք գնահատում: Ես էլ ասեմ, որ ես դա գնահատում եմ էսպես, էսպես, էսպես: Ես մի բան գիտեմ, որ մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առկայության դեպքում: Եվ եթե բերման են ենթարկել՝ իմ կանխավարկածը այն է, որ ուրեմն ունեցել են համապատասխան հիմքեր»,- արձագանքեց Փաշինյանը:




Այնուհետեւ նա ընդգծեց՝ ոստիկանությունը ուժի կիրառման մարմին է եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում չպետք է վախենա գործել իր իրավասությունների շրջանակներում, պետք է գործի դուխով, գործի վստահ, բայց նաեւ իրավական:

«Տպավորություն է, որ ոստիկանությունը պիտի պատերի տակով թաքուն ման գա: Ո՛չ, կանոնները եւ օրենքը խախտողները եւ հանցագործները պետք է պատերի տակով ման գան եւ ոստիկանությունը պետք է լինի դուխով: Եվ հերիք է ոստիկանությունը ինչ անի…ոնց որ էս երկրի թիվ մեկ թշնամին ա ոստիկանությունը:


Ո՛չ, բեսպրեդելն ա էս երկրի թիվ 1 թշնամին: Եվ էդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը ընդհանրապես, իսկ կոնկրետ դեպքում այդ տեսանյութը խոստանում եմ ուսումնասիրել եւ էն ոստիկանը, որը ապօրինություն թույլ կտա, էդ ոստիկանի հետ կապված մենք գործողություններ կձեռնարկենք»,- շարունակեց վարչապետը՝ հավելելով, որ շղթայական ռեակցիա կա, որի արդյունքում ուժ կիրառվում է:

Այս կապակցությամբ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Շատ շուտով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այնքան ուժ պետք է կիրառեն ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա — Նիկոլ Փաշինյան

Այս խոսքերն ասողն իրավունք չունի պաշտոնավարել որպես ՀՀ Վարչապետ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->