>

Վասակ Դարբինյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՈՉ
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախագահին, ՀՀ կառավարության անդամներին, պետական ծառայողներին, Ազգային ժողովի պատգամավորներին, բարի կամքի տեր մարդկանց, գրանցված ու չգրանցված աշխատողներին, գործարարներին ու գործատուներին, բոլոր նրանց, ովքեր աշխատավարձ են ստանում կամ ունեն որոշակի կայուն եկամուտ, ովքեր այս պահին չունեն անհետաձգելի բուժօգնության կարիք, չեն ապրում ծայրահեղ կարիքի մեջ,





չեն ճնշվում իրենց խնամքի տակ եղած հարազատներին օգնելու անզորությունից, չեն ճկռել վարկերի բեռան տակ,- ովքեր ժլատ չեն կամ զանազան այլ պատճառներով չեն ըմբոստանա իմ առաջարկից:

Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը մեղմել


ու, հասարակության մեջ փոխըմբռնումը և համերաշխությունը տիրապետող դարձնելու նպատակով առաջարկում եմ հունիսի ձեր աշխատավարձը, պարգևատրումը, եկամտի այդ ամսվա բաժինը փոխանցել կորանավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին:

Այն հաշվարկով, որ կարողանաք համակերպվել մեկ ամիս անեկամուտ մնալու իրողության հետ, հոգալ մեկ ամսվա ձեր նվազագույն կարիքները, վճարել հարկերը, չսնանկանալ և չանհանգստանալ քաղցած մնալու հեռանկարից:



Մի երկմտեք, վճռական եղեք, որոշում կայացրեք և մի զղջացեք այդ որոշման համար, քանի որ դա կլինի մարդասիրության, բարեպաշտության և առաքինության արտահայտություն:
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կգտնվեն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հնարավորություն կունենան միանալ այս նախաձեռնությանը: Դրա շնորհիվ կարող է պատկառելի գումար գոյանալ:

Առաջարկում եմ համատեղ ուժերով հավաքվելիք գումարը ամբողջությամբ նվիրաբերել առողջապահության համակարգին և բուժօգնության խիստ կարիք զգացող մեր հայրենակիցներին:
Մենք կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը:
Այն, ինչ առաջարկում եմ՝ նվազագույնն է, որ պարտավոր ենք անել:
Ես դիմում եմ իմ գործատուին՝ հունիսի իմ աշխատավարձը այդ հաշվեհամարին փոխանցելու պահանջով:
Հ. Գ. Եթե դուք սա հավանեք կամ տարածեք՝ չի նշանակի, թե որևէ պարտավորություն եք ստանձնում: Նպատակը հնարավորինս շատ մարդկանց իրազեկելն է: Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ միանա՞լ նախաձեռնությանը, թե ոչ, ինքն է հաշվարկում՝ ունի՞ այդ հնարավորությունը, թե ոչ:

Сообщение ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՈՉ Դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախագահին, ՀՀ կառավարության անդամներին, պետական ծառայողներին, Ազգային ժողովի պատգամավորներին…Վասակ Դարբինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->