>

Նելլի Ասատրյանը մասնագիտությամբ բուժքույր է։ Աշխատել է «Էրեբունի» Բ/Կ-ում՝ ընդհանուր և կրծքային վիրաբուժական բաժանմունքում։ Համավարակի ժամանակ COVID-19-ով վարակված հիվանդների հետ է աշխատում:

«Բավականին բարդ աշխատանք է, 20 և ավելի հիվանդի հետ 24 ժամից ավելի միայն մի բուժքույր է աշխատում։ Օրեր են եղել, որ մեկ անգամ հաց չեմ կարողացել ուտել։ Ահավոր է այդ շորերի մեջ. ամբողջությամբ քրտնում ես, դիմակի և շլեմի հետքերը մի ամբողջ օր չի անցնում դեմքիցդ։




Քոչարյանի զոհերը

Բայց ես սիրով եմ անում իմ գործը։ Մեզ մոտ տեղափոխված պացիենտները բոլորն ախտանշաններ ունեն, հիմնականում միակողմանի կամ երկկողմանի թոքաբորբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Նելլի Ասատրյանը:




Նրա խոսքերով՝ համավարակի դեմ պայքարում ամենակարևորը գիտակցումն է.

«Պիտի կարողանալ հասկանալ այն, ինչը մի ժամանակ բնական էր, և ոչ մեկիս մտքով չէր կարող անցնել, որ կարող է էլ չլինել, մի օր էլ չի լինում ուղղակի զբոսնել, գնալ հյուր, գրկախառնվել, և, այո, ո՞վ կմտածեր, որ համբույրները մի օր կդառնային զենք, իսկ հարազատներին և ընկերներին չտեսնելը՝ հոգատարության նշան»:


Խոստովանում է՝ այս օրերին ամենաանհաղթահարելին կարոտն է.

«Կարոտել եմ մարդկային շփմանը, ընկերներիս, հարազատներիս, քանի որ արդեն 2 ամիս և ավելի նրանց չեմ տեսնում՝ նրանց իսկ ապահովության համար, և առհասարակ ամեն ինչ, ինչը մեզ համար շնչել և արտաշնչելու նման բնական էր, և այժմ չկա էլ»,- ասում է բուժքույրը։


Նելլի Ասատրյանը պատմում է, որ բոլոր բուժաշխատողների նման կարոտել է այն աշխատանքին, որն իր առօրյան էր նախքան համավարակը.

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը շատանում է, և արդեն մենք երազում ենք ու կարոտում մեր սովորական խալաթները, մեր համազգեստները:

Ուզում եմ նշել, որ շատ եմ նեղվում, երբ տեսնում եմ, որ անգամ այսքանից հետո մարդիկ կան, ովքեր չեն հավատում այս ամենի իրականությանը, նրանք այնքան անլուրջ են վերաբերվում, որ ուղղակի վիրավորում են քո կատարած աշխատանքը:

Այս պայմաններում եթե վերաբերվես որպես աշխատանքի, էլ չես ցանկանա աշխատել, այս համաճարակի պայմաններում մեր աշխատանքը վերափոխվել է ու մեզ համար դարձել է կյանքի իմաստ՝ մարդկանց օգնելը»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->