>

Դերասանուհի Օլյա Հակոբյանի և դերասան Աբել Աբելյանի ավագ որդին` Էրիկը, երեկ դարձել է 7 տարեկան:

Օլյան Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ հետևել են պարետատան ցուցումներին ու մեծ խնջույք չեն կազմակերպել:




Քոչարյանի զոհերը

«Նույնիսկ Էրիկի ընկերներին չէինք հրավիրել: Ցերեկվա ժամին այգում պիկնիկ էինք կազմակերպել մի քանի հոգով, հետո օրը շարունակեցինք տանը:





Քանի որ Էրիկը մեծ խնջույքներ չի սիրում, ավելին չէր էլ սպասում: Ամեն ինչ շատ լավ անցավ, երեխան շատ ուրախ էր: Փչեց իր տորթի մոմերն ու երազանք մտապահեց, բայց ոչ մեկիս չասաց, թե ինչ երազանք, որպեսզի այն կատարվի»,-ասաց նա:

Դերասանուհու խոսքով` հոբելյարին բոլորը նախապես հարցրել էին` ինչ է ուզում նվեր ստանալ, ինքն էլ պատասխանել էր։


«Շատ ուրախ է, որ ստացել է այն ամենը, ինչ ուզում էր: Իրեն հատկապես դուր է եկել հեռակառավարվող մեքենան,- ասաց Օլյան և հավելեց, որ երեխաներից մեկի ծնունդի ժամանակ նվեր են գնում նաև մյուսի համար,- փոքր տղաս` Ռոբերտը, նապաստակ փափուկ խաղալիք է նվեր ստացել. խաղալիքների հետ շատ խնամքով է վերաբերվում»:

Անդրադառնալով երեխաների հարաբերություններին` Օլյան նշեց, որ Էրիկն ու Ռոբերտն իրար շատ են սիրում և պաշտպանում.

«Եթե մեկի վրա բարկանում եմ, մյուսը նեղսրտում է: Էրիկն իրեն միշտ մեծ եղբոր պես է պահում»:



Հարցին` երեխաների դաստիարակությամբ ավելի շատ ի՞նքը, թեն նախկին ամուսինը` Աբել Աբելյանն է զբաղվում, Օլյան պատասխանեց.

«Զբաղվում ենք երկուսով, նաև տատիկը, պապիկը: Երեխաներս կապված են երկուսիս հետ: Ամեն ինչ շատ լավ է, խնդիրներ չունենք»:

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->