«Ասել եմ, որ պատրաստվում եմ հարսանիքիս, բայց չեմ ասել, որ հարսն Իրինան է». Գևորգ Մկրտչյանի պարզաբանումը սպասվող հարսանիքի մասին — ingablog

Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ հանատեղ ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ պատրաստվում է հարսանիքի, և այդ լուրից ընկերուհին` դերասանուհի Իրինա Այվազյանը շոկի կենթարկվի։


Շատերը շտապել էին ենթադրել, որ Գևորգն ու Իրինան պատրաստվում են ամուսնանալ։ Tert.am Life-ի հետ զրույցում, սակայն, Գևորգը մեկ այլ ինտրիգային հայտարարություն արեց։


«Ես նշել եմ, որ պատրաստվում եմ հարսանիքիս, և Իրինան այդ լուրից շոկի մեջ կընկնի, քանի որ տեղյակ չէ, բայց չեմ նշել, թե ում հետ է լինելու հարսանիքը։ Չեմ նշել, որ հարսն Իրինան է, և մենք պատրաստվում ենք ամուսնանալ,- ասաց նա ու հավելեց,- թե ում հետ է լինելու հարսանիքը, կիմանաք ավելի ուշ։ Շատ հիշվող հարսանիք է լինելու, դեռ պատրաստվում ենք»։

Հարցին` սա նշանակսւմ է, որ խոսքն աշխատանքայի՞ն հարսանիքի մասին է, Գևորգը պատասխանեց, որ առայժմ բացահայտումներ անել չի կարող։

Առաջ ընկնելով հնարավոր խոսակցություններից` երգիչը փաստեց, որ ինքն ու Իրինան չեն բաժանվել.

«Վերջերս Իրինան ջնջել էր իր էջը, բոլորն ինձ գրում էին` արդյոք բաժանվել ենք։ Ուզում եմ ասել, որ բաժանված չենք եղել, բաժանված չենք և չենք պատրաստվում բաժանվել»։


Գևորգը հայտնեց, որ այժմ երաժշտական 2 նախագիծ է պատրաստվում ներկայացնել։

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin