>

Ահագին ժամանակ դիմացա։ Մտածում էի՝զսպեմ ինձ ու չարտահայտվեմ,բայց ուրիշի փոխարեն «կռուտիտ» լինողների «ջոկատը» տեսնելուց հետո՝ չի ստացվում արդեն։ Պարոնա՛յք պրոֆեսորներ, որ ասում եք,թե Աբաջյանն իրոք չի գիտակցել՝ ինչ ա կատարվել ու հետևից կպցնում «բա կարո՞ղ ա գիտակցում էր,որ Մանվելենք տանում էին իրանց փայը, Սերժենք ծախում էին Արցախը» տիպի զառանցանք, հարց ա առաջանում. դուք էդքանը գիտակցու՞մ էիք։

Սիրելի՛ հանճարներ, զինվորների ու ժողովրդի մեծ մասն էդ ժամանակ մի բան էր միայն գիտակցում՝ կռիվ ա։ Էդ ժամանակ իմ, ընկերոջս ու մյուսի գիտակցական մակարդակն ավելին թույլ չէր տալիս։ Բոլորս գիտակցում էինք, որ կռիվ ա,որը պարտվել չի՛ կարելի։




Քոչարյանի զոհերը

Գիտակցում էինք,որ տանը խուճապահար են ու պիտի ողջ մնանք՝ գոնե զանգելու ու հանգստացնելու համար։ Գիտակցում էինք, որ մեր ընկերները պիտի ողջ ու անվնաս մնան,որ իրանց փոխարեն՝ մենք ստիպված չլինենք զանգել իրանց ծնողներին,իսկ հետո՝ մեր թաց աչքերը որդեկորույս ծնողի թաց աչքերի՝ պատասխանի սպասող հայացքից չփախցնեինք։ Էս ենք գիտակցել՝ եթե ավել չէ,ուրեմն՝ ո՛չ պակաս։





Աբաջյանն ավելի՜ն ա գիտակցել,քան մենք։ Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ պիտի հրամանը չկատարի,որովհետև ինքը դեռ էդտեղ պետք ա։ Նույնը գիտակցել են Քյարամն ու Անդրանիկը։ Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ պիտի վիրավոր ընկերոջը հասցնի անվտանգ տեղ՝ չնայած իրա վիրավոր լինելուն։


Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ պիտի զեկուցի տղերքի մահվան մասին ու վերջին պահին գիտակցե՛լ ա,որ չպիտի գերի ընկնի։ Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ արդեն վերջն ա ու պետք ա «կալցոն» քաշել։ Աբաջյանն էս ամենը ԳԻ-ՏԱԿ-ՑԵԼ ա,իսկ դուք՝ձեր ախմախ արդարացումների հետ միասին հեռու եք էն գիտակցումից,որ մարդիկ ունակ են սենց քայլի գնալու՝ գիտակցաբար։

Ձեր գիտակցական մակարդակի գագաթնակետը մանվելի տարած տուշոնկեքով բանակի անունը սևացնելն ա, պարոնայք։ Ուրեմն մնացե՛ք ձեր «դմակային» մտածելակերպի ու գիտակցական մակարդակի հետ մենակ ու ձեր գարշահոտ մտքերով մի՛ պղտորեք մեզ մնացած ամենամաքուրը։



Հ.Գ. Որքան էլ զարմանալի թվա,բայց էս գրառումս ուղղված էր ո՛չ թե Կարպիս Փաշոյանին, այլ իրան իբրև պաշտպանող ու էժանագին «կռուտիտներ» անող «իմաստուններին»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sardaryan.3

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->