>

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Որ հայտնի բանդան ու սրանց վարձկանները երբեք այլևս իշխանության չեն հասնելու, իրենք մեզանից լավ գիտեն, հակառակ դեպքում իրենց չէին պահի այսքան լկտի ու այսքան սանձարձակ խուլիգանի պես։

Որովհետև երբեք չեն սիրել ՀՀ քաղաքացիներին, հիմա էլ, հասկանալի պատճառով, կատաղի ատելությամբ են լցված այդ նույն քաղաքացիների նկատմամբ։




Քոչարյանի զոհերը





Բայց սրանցից բոլո՛րը չեն էնքան ապուշ, որ չհասկանան՝ հասարակությունը կարող է հիասթափվել, հուսահատվել, զայրանալ, եթե իր ընտրած իշխանությունն էն ու էնքան չի անում, որքան հենց այդ նույն հասարակությունն է ակնկալել, բայց երբեք նրանց չի փոխի մարդասպանների,

թալանչիների, ջեբկիրների ու հակահիգիենիկ բաշիբոզուկների հետ, չի փոխի ժողովրդի դահիճների հետ։
Դրա համար են էսքան լպիրշ, էսքան անասուն ու էսքան պիղծ։


Սրանք այլևս ոչինչ չունեն կորցնելու՝ բացի փողից ու լափից։ Եվ եթե իշխանությունը վերջապես անհրաժեշտ վճռականություն ցուցաբերի ու զրկի սրանց էդ երկու «արժանիքից», «քաջարիների» էս ոհմակի հետքն էլ չի մնա։
Վճռականությունը գիտե՞ք որն է, պարոնայք ու տիկնայք իշխանավորներ։

Էդ էն է, որ ամեն «չմոյի» առաջ կուչուձիգ չեն գալիս, ամեն ծախու կենդանու առաջ չեն արդարանում, քայլ անելիս չեն մտածում՝ ոնց անենք, որ բոլորը մեզ սիրեն։



Չէ՛, բոլորը չեն սիրելու ձեզ, բնության մեջ նման բան չի եղել ու չի լինելու։

Ու ձեր վճռականության պակասի հետեւանքը լինելու է էն, որ մի օր սիրողների զահլան էլ է գնալու ձեզանից»։

Сообщение Դրա համար են էսքան լպիրշ, էսքան անասուն ու էսքան պիղծ. Լիզա Ճաղարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->