>

Ակսել Բակունցը ժամանակի այն հանճարեղ անուններից է, որ նոր հուն բացեց հայ գրականության անդաստանում, իսկ նրա հետնորդները շարունակեցին ընթանալ այդ հունով:

loading...




Գորիսում ծնված Ալեքսանդրը դեռ մանկուց ըմբոշխնել էր գորիսյան չքնաղ բնաշխարհը, իսկ հասուն տարիքում նա իր կախարդական նկարագրություններով այդ բնաշխարհը տեղափոխեց գրականություն՝ այն հասու դարձնելով շատերին:





Տեղի ծխական դպրոցում ստացած նախնական կրթությունը հետո Էջմիածնում կատարելագործելուց հետո գրողը տեղափոխվում է Լոր՝ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու:


Նա նաև մասնակցել է Առաջին հանրապետության ճանապարհին մղվող կարևոր մարտերի՝ ինչպես Արդահանի ու Սարդարապատի մարտերն են:



Գրական ու լրագրողական աշխատանքներին զուգահեռ նա նաև զբաղվում էր ֆիլմերի համար սցենարներ գրելով: Նա է հեղինակել «Արևի զավակ» և «Զանգեզուր» ֆիլմերի սցենարները:

1937 թվականին գնդակահարված գրողն այդպես էլ գերեզման չունեցավ, սակայն Գորիսի այն տանը, որտեղ նա անցկացրել է շուրջ տասը տարի, կանգնեցվել է խորհրդանշական աղբյուր-խաչքար, որը կարծես փոխարինում է տաղանդավոր գրողի՝ այդպես էլ չունեցած գերեզմանին

Сообщение Այսօր մեծ գրող Ակսել Բակունցի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin