>

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հուլիսի 3-ի որոշմամբ աշխատանքից ազատվեց նրա գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը: Սակայն, աշխատանքից ազատվելուց հետո նախկին պաշտոնյան շարունակում է պարտաճանաչ գալ կառավարություն:

Նա անգամ հասնում է այն հարկ, որտեղ տեղակայված է նախկին ղեկավարի աշխատասենյակը: Կառավարության մի քանի աշխատակիցներից, որոնք մտերիմ են Վահանի հետ, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նպատակով է Կոստանյանը գալիս նախկին աշխատավայր: Մեր զրուցակիցները փոխանցեցին, որ գալիս է ընկերներին տեսակցության, զրուցում են եւ այլն:




Քոչարյանի զոհերը

ՀԺ-ն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է իր գրասենյակի նախկին ղեկավարը շարունակում գալ կառավարություն: «Դուք սխալվում եք, նա աշխատանքի չի գալիս»,- ասաց Միրզոյանը:





Դիտարկմանը՝ նկատի չունենք, որ նա աշխատանքի է գալիս, Միրզոյանն ասաց. «Բազմաթիվ մարդկանց կարելի է տեսնել կառավարությունում: Ես իմ աշխատասենյակ եմ հրավիրում տարբեր մարդկանց, ովքեր կառավարությունում չեն աշխատում»:


Հարցին՝ կուսակցական հարցեր եք քննարկու՞մ, Միրզոյանը պատասխանեց. «Նաեւ կուսակցական»:

Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարը մեր զրույցում եւս չհերքեց իր կառավարություն գնալ-գալու մասին տեղեկությունը: Հարցին՝ ինչու՞ է հաճախակի լինում կառավարությունում, Վահան Կոստանյանն ասաց. «Հաճախակին չէի ասի, որ հաճախակի եմ լինում: Կան կիսատ մնացած գործեր, որոնք պետք է ավարտին հասցնել»:



Արարատ Միրզոյանի մամուլի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը մինչեւ ազատման դիմում գրելը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ առաջին փոխվարչապետի գրասենյակը դեռեւս չունի նոր ղեկավար, չկա նաեւ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->