>

Կառլոս Ռայիսյանը ֆեյսբուքյան իր էջում, գրել է.

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

loading...



Բարև ձեզ , հարգելի(հուսամ առնվազն ձեր ընտանիքների կողմից) գործիչ(ք)ներ : Գիտեմ որ վատ եք , ափսո´ս , ոչ մի բանով օգնել չեմ կարող , բայց կփորձեմ լուսավորել մի փոքր :


Տեսնում ենք , աշխատանքի բերումով լուսաբանում ենք , մեկ-մեկ նույնիսկ նայում ու կարդում ենք ձեզ , չստեմ ՝ դա տհաճ է :





Ձեր մտքերը , ձեր վերաբերմունքը , ձեր անցյալը , ձեր ներկան , ձեր շրջապատը , ձեր աշխարհայացքը և դուք ընդհանարպես մեզ ՝ հայերիս համար օտար եք , մերը չեք , մեզանից չեք , մեզ հետ չեք , մեր միջից չեք :

Դուք չեք սխալվել , դուք միշտ եղել եք էնպես ինչպես որ կաք : Դուք ձախողված քաղաքական գործիչներ չեք , դուք բարբարոսներ եք : Ձեզ չեն հաղթել , ձեզ մերժել են : Դուք չեք պարտվել , դուք վռնդվել եք :

Դուք չունեք ապագա Հայաստանում , ինչպես որ չեք ունեցել անցյալ Հայաստանի հետ : Դուք մի քանի սերունդների ներկան եք գողացել , ձեզ փաթաթել Հայաստանի ջանին : Երկու տասնյակ տարիներ շարունակվող էդ ներկան Հայաստանի համար սև են դարձել :


Սև շալի մեջ բարուրել : Սև ժապավեն կապել : Դուք եք զոհված զինվորների մայրերին սև հագնելու դատապարտել ու քարշ տվել փողոցներով : Դուք եք հայի համար սրբություն հանդիսացող ՝ հացը բերողին տանջամահ արել զնդանում :

Դուք եք լափել , կեղեքել , որ երեք երեխու մայրը բուլկի էր գողանում խանութից ու դուք դատապարտում էիք նրան բանտարկության հինգ տարով :



Խնդիրը ձեր լավ կամ վատ լինելը չէ , դուք ուղղակի մերը չեք : Ինչպես կասեր ձեր կողմից անսահման ատելի , բայց հայերից հայը Վանո Սիրադեղյանը .» Հայը հային ադպես չի ատի — կմտածես դու : Իսկ ես կասեմ , որ այո , նրանք հայ են : Ուրեմն մենք հայ չենք : Որովհետև հայը հային այդպես չի կարող » :

Դուք դրսից տղա բերող եք , դուք մեր նեղությանը ուրախացող եք , դուք սպասում եք , թե երբ է իշխանությունը սայթաքելու , որ ոհմակի նման հարձակվեք : Դուք օտարի բերանի մեջ նայող եք , դուք հայերին իրենց տանից տեղահանող եք :

Դուք հացը պղծող եք : Ձեր կողմից , իբրև շատ սիրված , բայց հենց ձեր օգնությամբ սպանված հայերից հայը ՝ Վազգեն Սարգսյանը ևս շատ դիպուկ ասել է ձեր մասին ՝ Դուք մեռոնին թույն կխառնեք :

Իսկ Նիկոլը… Նիկոլի հետ դուք գործ չունեք , ինչպես չունեք Հայատանի հետ : Նիկոլը լավն է , թե վատն է , կարևորը մերն է : Ու Նիկոլն էլ լա՛վն է : Նիկոլը կմնա այնքան ժամանակ , որքան Հայաստանը կուզի :

Իսկ եթե Հայաստանը նրան չուզի , ապա ամեն դեպքում , ցանկացած պարագայում ոչ դուք , ոչ ձեր դրսի պապաները , ոչ էլ ներսի լակոտները այլևս երբե՛ք չեք լինելու Հայաստանում ասող կամ անող , դուք առավելագույնը կարող եք լինել «քաղաքական» փոքրմասնություն , իսկ ձեր գործերին , անցյալին ու ներկային նայելով ես հակված եմ մտածել , որ դուք ոչ թե քաղաքական փոքրամասնություն եք , այլ ազգային :

Сообщение Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին. Կառլոս Ռայիսյանի համարժեք պատասխանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin