>

Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ

Հրայր Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։




Քոչարյանի զոհերը

Ժամը 12։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։




Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։


Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել Սախարովի հրապարակում, վարորդը եղել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,

ով իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթ է ենթարկել 11-ամյա Սուրեն Ա-ին, նշված ավտոմեքենայով տեղափոխել է երեխային բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին ահազանգել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն,

որտեղից օրվա պատասխանատու Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք։


Ավտոմեքենան ավագ հետաքննիչ Հ. Ստեփանյանի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ա. Թորոսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ, իսկ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Ըստ տեղեկությունների՝ նա ստացել է թեթև սալջարդ։

Сообщение Նախարար Արսեն Թորոսյանի BMW-ն տեղափոխվել է «գաի պլաշչադկա». Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->