«Պետք չէ այս վիրուսին նայել մատների արանքով». դերասան Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով — ingablog

Դերասան Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գոռը նշեց, որ այսօր է իմացել իր թեստի դրական լինելը: Դերասանն ու ընտանիքի անդամներն իրենց լավ են զգում ու տանն են:


«Ճիշտն ասած` չգիտեմ, թե որտեղ ու ումից եմ վարակվել, այսօր եմ իմացել թեստի պատասխանը:



Ընդհանուր առմամբ ինձ լավ եմ զգում, երբեմն ջերմությունս է տատանվում` բարձրանում, իջնում, բայց, միգուցե, իմունիտետս բարձր է, ու դրա շնորհիվ է, որ բարդություններ չունեմ»,-ասում է նա ու հավելում.

«Ինչ վերաբերում է ընտանիքիս անդամներին` քանի որ նրանք կոնտակտավոր են համարվում, չի բացառվում, որ իրենք էլ վարակված լինեն, հիմա բոլորս ինքնամեկուսացած ենք տանը: Առայժմ միայն ես եմ թեստավորվել, բայց հնարավոր է` 14 օր հետո ամբողջ ընտանիքով թեստավորվենք»:

Գոռը հորդորում է հայրենակիցներին չկորցնել զգոնությունն ու մտածել իրենց ու իրենց ընտանիքի առողջության մասին, որովհետեւ հայտնի չէ, թե ում մոտ ինչպես վիրուսը կարտահայտվի:


«Բոլորին առողջություն եմ մաղթում ու հորդորում, որ ուշադիր լինեն: Պետք չէ այս վիրուսին նայել մատների արանքով ու, առհասարակ, ոչ մի հիվանդություն չպետք է անտեսել: Պետք է մաքսիմալ զգոն լինել եւ փորձել օրը հնարավորինս առողջ կազմակերպել»:


Աղբյուր՝ NEWS.am STYLE


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin