>

Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք՝ բացահայտելով, թե ինչպիսին է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից:

Դատելով լուսանկարներից՝ ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք՝ կառուցված նեոդասական ոճով, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ:




Քոչարյանի զոհերը


Թեև օդանավն արտաքուստ սովորական է թվում, սակայն ներսում ամեն ինչ չափազանց ճոխ է ու շքեղ:





Աղբյուրը նկատում է, որ Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, մինչդեռ նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար:

Պուտինի օդանավն ունի 65 մ երկարություն, 65 մ լայնություն (թևերի բացվածքով): Այն կարող է թռչել առավելագույնը 12.000 մ բարձրության վրա՝ զարգացնելով առավելագույնը 1665 կմ/ժ արագություն:


Օդանավը կառուցվել է Վորոնեժում գտնվող ավիաշինական գործարանում և ունի հատուկ ծածկույթ, որի շնորհիվ այն պակաս տեսանելի է ռադարների համար:



Բացի այդ, դրանում ներկառուցված է գերառաջադեմ հեռահաղորդակցային համակարգ, որն արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա կառավարել երկրի զինված ուժերը:

Հատկանշական է, որ Պուտինն ունի այսպիսի 4 օդանավ, որոնք ՌԴ նախագահի մեկնումից առաջ  նախապատրաստվում են, ու մինչ վերջին պահը հայտնի չէ, թե նա որ ինքնաթիռով է մեկնելու:

Երբ Պուտինն ի վերջո որոշում է՝ ո՛ր ինքնաթիռով է մեկնելու, մյուս երեքը հետևում են նրան: Հայտնի է, որ ՌԴ նախագահին, բացի այդ, կարող է ուղեկցել 68 կործանիչ՝ նրա անվտանգությունն ապահովելու համար:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->