>

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սա աղետ է: Իշխանությունը պարտավոր է վերջ տալ այս անորոշ վիճակին և հանրությանը ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ:




Քոչարյանի զոհերը

Այսօր շուրջ 40 միլիոնանոց Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 753 և մահվան 10 դեպք, շուրջ 10 միլիոնանոց Բելառուսում՝ վարակման 721 և մահվան 5 դեպք, իսկ 3 միլիոնանոց Հայաստանում՝ վարակման 723 և մահվան 6 դեպք:


Հատկանշական է, որ Իսպանիայում արձանագրվել է վարակման 396, Իտալիայում՝ 346, իսկ Գերմանիայում՝ 125 դեպք: Վրաստանի մասին անգամ չարժե հիշատակել. Մեր հարևան երկրում այս ողջ ժամանակահատվածում վարակվել է ընդամենը 851 մարդ:





Ժողովու՛րդ, ես չգիտեմ, թե սա ինչ բացատրություն ունի, բայց այսպես շարունակվել այլևս հնարավոր չէ:

Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրը, մեր ծնողներին, մեզանից յուրաքանչյուրին:
Սա աղետ է, և մեզանից յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը:

Սա ոչ մի արդարացում չունի, և ես պնդում եմ, որ պետք է գլուխներ թռնեն: Որքան շուտ, այնքան լավ:


Կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց մեծամիտ, փնթի և անարդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ են մահանում:

Միայն ժողովուրդը մեղավոր չէ:



Ավելի՛ն, այս ամենը ո՛չ թե պետական կարգ չունենալու և օտարի պետական կարգին սովոր ժողովրդի հոգեբանական իրավիճակի հետևանք է, ո՛չ թե դարեր շարունակ պետականություն չունենալու արդյունք է, այլ իր իրավասություններն ու պատասխանատվությունը չգիտակցող, պետական կառավարման համակարգի, ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների անգործության արդյունք:

Ժողովու՛րդ, քանի՞ մահ է պետք, որ սթափվենք:

Չի՛ կարելի պետական կառավարման համակարգը վերածել էքսպերիմենտի դաշտի:

Մենք պարտավոր ենք սթափվել, իսկ իշխանությունը պարտավոր է վերջ տալ այս անորոշ վիճակին և հանրությանը ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, թե իր գործողությունները ե՞րբ են բերելու կոնկրետ ու տեսանելի արդյունքի:

Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, զգույշ եղեք.

Сообщение Սա ոչ մի արդարացում չունի, և ես պնդում եմ, որ պետք է գլուխներ թռնեն. Նորայր Նորիկյանի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->