>

Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


Հարցին ի պատասխան, արդյոք կրկին ՀՀԿ շրջանակներից են այդ մարդիկ, Վանեցյանն ասաց.








Քոչարյանի զոհերը

«Կարող են լինել և ՀՀԿ, և այլ շրջանակներից»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնյան հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռևս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն չի թերացել՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին և Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց.


«ԱԱԾ-ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»:



ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաև, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլև ողջ իրավապահ համակարգը: Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում է նաև Ինտերպոլով:

Աղբյուր՝ Armenpress.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->