>

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կոչով ու խնդրանքով դիմել է ուսուցիչնեչին՝ հորդորելով դուրս գալ փողոց: Փողոց դուրս գալու հորդորի պատճառը դրսում, բակերում խաղացող բազմաթիվ երեխաների փաստն է:




Դեռ դրանից առաջ Ն. Փաշինյանն իր խոսքում նշել էր, որ վիրուսի տարածման ամենից ակտիվ գոտիներից մեն էլ բակերն են համարվում:






Վ. Կարապետյանն իր կոչում նշել է, որ մեկ թագավարակով հիվանդացած ընտանիքի երեխա կարող է շփվել տարբեր ընտանիքների երեխաների հետ՝ վարակելով նաև նրանց:


Եզրակացնելով, որ ծնողներն ու ընտանիքները փաստորեն ռեալ ու լավ չեն գիտակցում դրության լրջությունը, պատգամավորը վստահ է, որ դա առաջիկայում կարող է հիվանդանոցներում հերթերի պատճառ դառնալ:



Վ. Կարապետյանին նման սթափեցնող հորդորների ու գրառման առիթ է տվել իրենց բակի մարդաշատությունը, երեխաների անհոգ բակային խաղը: Պատգամավորը հորդորում է, որ ուսուցիչներին միանան նաև բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք կից:

Сообщение Սիրելի՛ ուսուցիչներ, խնդրում եմ, դուրս եկեք փողոց. պատգամավորի անհանգստացած կոչը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->