>

Tert.am Life-ը նոր շարք է սկսում, որի շրջանակում կներկայացնենք հայտնի մարդկանց ամենասիրելի զգեստն ու դրա արժեքը։ Պարուհի Սոնա Եսայանը հայտնի է իր հաճախակի ոճափոխություններով: Նրա հետ էլ սկսում ենք շարքը։

Սոնան նշեց, որ բեմից դուրս հիմնականում սպորտային հագուստ է կրում, քանի որ այդպես իրեն հարմարավետ է զգում:

«Սպորտային հագուստով հարմար է պարել ու նույնիսկ եթե ինչ-որ փոքր գործ եմ ունենում դրսում, նույն սպորտային հագուստով կարող եմ գնալ,-ասաց նա և հավելեց, որ իր զգեստապահարանում գերակշռող երկու իր ունի,- առաջինը սպորտային կոշիկներն են: Այնքան ունեմ, որ մի քանիսը կրել եմ գնելուց մեկ տարի հետո: Երկրորդը սպորտային գլխարկներն են, որոնք նույնպես իմ թուլությունն են»:




Քոչարյանի զոհերը





Սոնայի խոսքով` թեև կարողանում է իրեն գտնել տարբեր ոճերում, բեմական հագուստի հարցում ոճաբանների օգնությանն է դիմում:

«Ես մոտավոր որոշում եմ, թե ինչ զգեստ եմ ուզում, դիզայներն առաջարկում է իր տարբերակը, բերում ենք ընդհանուր հայտարարի: Զգեստներիս կտորը ես եմ ընտրում, քանի որ այն պետք է լինի ձգվող ու պարելու համար հարմար»,- ասաց նա։

Հարցին, թե որն է եղել իր ամենաթանկ գնումը, Սոնան պատասխանեց. «Վերջերս «Guess» ապրանքանիշից աշնանային վերարկու եմ գնել, որի գինը կոնկրետ չեմ հիշում, բայց մոտավոր 300.000 դրամից մի քիչ պակաս կամ ավելին արժեր։ Հայտնի ապրանքանիշներ սիրում եմ, բայց օգտվում եմ նաև հասանելի խանութներից` պայմանավորված այն հանգամանքով,  թե որտեղ եմ հագնելու տվյալ հագուստը:


Քանի որ պարային հագուստներս արագ են մաշվում, դասասենյակում նախընտրում եմ հագնել «Nike», «Puma», որոնք թանկ չեն: Թանկ հագուստները հագնում եմ պաշտոնական, աշխատանքային հանդիպումների ժամանակ, որոնք ինձ մոտ բավականին շատ են»:

Խոսելով իր ամենասիրելի կերպարների մասին` Սոնան վերհիշեց դրանցից մեկը. «Վերջերս ձեռք եմ բերել վրացական «Kamod» բրենդային հագուստը, որի հագուստներից օգտվում է նաև Քայլի Ջենները: Այն կրել եմ «Երգիր, թե կարող ես» նախագծի շրջանակում, որից հետո նույնիսկ հայտնի մարդկանց կողմից արձագանքներ եղան, թե որտեղից եմ ձեռք բերել հագուստս:

Ջինսե տաբատի մոտավոր արժեքը 100.000 դրամ էր, բլուզի արժեքը` 80.000 դրամ: Գնել եմ Հայաստանից` բավականին զեղչով: Այդ ապրանքանիշի հագուստները կարվում են ընդամենը մեկ օրինակով»:



Պարուհին նաև ասաց, որ իրեն հաճախ կարող ենք տեսնել մի վերնազգեստով, որը ևս վերջերս է ձեռք բերել.

«Երբ Դուբայ էինք մեկնել, «Puma»-ից վերնազգեստ գնեցի, որը այս շրջանում իմ սիրելիներից է: Այն «Lagerfeld» և «Puma» ապրանքանիշների համատեղ աշխատանքն է:

Երեկոյան, երբ եղանակը մի փոքր սառն է լինում, շատ հարմար է կրելու համար»:

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->