>

Ձմերուկը հարուստ է մի խումբ վիտամիններով, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Vsezdorovy24.ru-ի հաղորդմամբ՝ այն հարուստ է A, C վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, կալիումով, մագնիումով և այլ հանքանյութերով, որոնք լավացնում են ընդհանուր առողջական վիճակը, կանխարգելում մի շարք խնդիրների զարգացումը:

Նպաստում է քաշի նվազմանը: Ձմերուկը քիչ քանակով ճարպեր և կալորիաներ է պարունակում, նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային:




Քոչարյանի զոհերը

Օգնում է նվազեցնել բորբոքումը: Առողջության հետ կապված մի շարք խնդիրներ բորբոքման հետևանք են, և բորբոքումից ժամանակին ազատվելը շատ կարևոր է հետագա բարդությունների կանխարգելման համար: Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումը:





Լավացնում է սրտի աշխատանքը: Ձմերուկն ամինաթթուներ է պարունակում, որոնք նպաստում են սրտի աշխատանքին: Ձմերուկի օգտագործումը օգնում է լավացնել նաև արյան շրջանառությունը, կարգավորել արյան ճնշումը:


Օգնում է պահպանել աչքերի առողջությունը: A, C վիտամինները կարևոր են աչքերի առողջության համար:

Դանդաղեցնում է ծերացումը: Ձմերուկը նպաստում է կոլագենի արտադրմանը, պայքարում է ազատ ռադիկալների դեմ, ինչի շնորհիվ օգնում է խուսափել կնճիռների վաղաժամ առաջացումից, մաշկային խնդիրներից:



Միզամուղ հատկություն ունի: Ձմերուկը կալիում է պարունակում, միզամուղ հատկություն ունի, նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->