>

Իրավապահները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատան:


Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն:








Քոչարյանի զոհերը

Ըստ նախնական տեղեկությունների՝ իրավապահները ձերբակալում են կամ Գագիկ Ծառուկյանին կամ նրա որդուն:


ԹԱՐՄԱՑՈՒՄ. Քիչ առաջ էլ ուղիղ եթեր մտան ԲՀԿ մի քանի պատգամավորներ՝ Արման Աբովյանի ու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ « կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->