>

Այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը:

Լրատվամիջոցներին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.




Քոչարյանի զոհերը

1in.am-ը հայտնում է՝





Իրավապահ համակարգում մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկով ԲՀԿ-ում ցնցումներ են սպասվում։

Հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանը և Բարգավաճ Հայաստան կուսակցության մի շարք անդամներ հանցագործություններ են կատարել։


Այլ մանրամասներ այս պահին պարզել չի հաջողվում, բայց այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է անցկացնում Ծառուկյանին և նրա շրջապատին պատկանող տարածքներում։

Մեկ այլ քրեական գործով էլ ապացուցվել է, որ Ծառուկյանը ապօրինի խաղատուն է գործարկել, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30.000.000.000 ՀՀ դրամի վնաս։

Ասեկոսե-ն գրում է՝



Մեզ հասած տեղեկություններով, քրեական գործերը տարբեր դրվագներով են, փաստական բազան էլ այնքան համոզիչ է, որ չնայած քաղաքականացնելու հնարավոր փորձերին, իրավապահները գործի են անցել։

Կան փաստաթղթեր, որոնք վկայում են Ծառուկյանի և նրա շրջապատի կողմից տարիներ շարունակ ապօրինություններ կատարելու մասին։

Ըստ մեր աղբյուրի՝ գործերից մեկով էլ պարզվել է, որ «բարեգործ» Ծառուկյանը տարիներ առաջ փոխել է իր առանձնատների հողի նպատակային նշանակությունը, որպեսզի ավելի քիչ գույքահարկ մուծի։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->