ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության տարբեր գրասենյակներում և գործիչների առանձնատներում խուզարկությունները շարունակվում են։
Դրա հետ մեկտեղ արդեն համացանցում, ՔՊ-ականների կողմից շրջանառվոււմ է մի փաստաթուղթ, որը կապված է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ։ Այդ փաստաթղթում մանրամասը ներկայացված է, թե որքան գումար է ծախսվել թիվ 8-րդ ընտրատարածքում, ինչի համար։
Քոչարյանի զոհերը
Նշենք, որ այս փաստաթուղթը տարածվում է ՔՊ-ականների կողմից որը կարող է խուզարկության արդյունքոււմ հայտնաբերված լինի։
Այս փաստաթուղթն արդեն տարածում են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, թե այս փաստաթուղթը շրջանառվում է սոցիալական ցանցում և այնտեղից են վերցրել։
Խոսքը Անհերքելի փաստեր ֆեյսբուքյան էջի մասին է, որում վերջին օրերին տարբեր հրապարակումներ կան Գագիկ Ծառուկյանի մասին։
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն