4 տարեկան Մարիան բոլորիս աջակցության կարիքն ունի — ingablog

Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Բոլոր ընկերներիս անձնական խնդրանք ունեմ: 4 տարեկան Մարիան բոլորիս աջակցության կարիքն ունի:


Երեխայի մոտ հայտնաբերվել է սեպսիս, սեպտիկոպիեմիա, աջ ազդոսկրի տոտալ սուր հեմատոգեն, օստեոմիելիտ: Փոքրիկը ծանր վիճակում է և շտապ վիրահատություն է պետք իրականացնել:


Բոլոր ընկերներիս խնդրում եմ հնարավորինս շատ տարածել ու փորձել օգնել: Մարիան Գորիսից է, ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է:

Մի քանի անգամ վիրահատություններ է տարել, բժիշկները վստահեցնում են , որ հնարավոր է հաջողության հասնել բուժման հարցում, սակայն ընտանիքն ի վիճակի չէ բուժումը շարունակել:

Երեխայի մոր՝ Լենա Դալլաքյանի անունով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում քարտային հաշիվ է գործում 2203319267000:


Կից նաև հիվանդության պատմությունն է, գուցե հետաքրքրի մանրամասն ծանոթանալ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin