>

Այն որ, երկրի թիկունքը պահող ու անվտանգությունը երաշխավորող ուժային կառույցներին (Բանակ, Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) օրենքով սահմանված տարբեր արտոնություններով պետք է խրախուսել , քննարկման ենթակա չէ. և միանշանակ ողջունելի է այդ ուղղությամբ , ինչպես ասում են նոր Հայաստանում, քայլ առ քայլ արվող բարեփոխումները.


Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել է հակասահմանադրական:








Քոչարյանի զոհերը

Պատկերավոր ասած՝ այն զինծառայողները կամ ուժային կառույցների ծառայողները, ովքեր տարիներով արձակուրդ չեն գնացել, չեն ստացել արձակուրդային, արդեն կարող են ստանալ ոչ միայն աշխատանքից ազատվելուն նախորդող 2 տարիների արձակուրդայինի փոխհատուցումը, այլև՝ այնքան տարիների համար, որքան պետությունը պարտք է:


2 տարվա վճարով սահմանափակող օրենքը ճանաչվել է հակասահմանադրական՝ խտրականության հիմքով:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->