>

Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է։ Նրան հարցաքննում են։ ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են նրա աջակիցները։ Այստեղ են նաև իրավապաշտպաններից մի քանիսը։


Լարված իրավիճակ ԱԱԾ-ի դիմաց․ Բերման ենթարկվածներ՝ Ծառուկյանի աջակիցներից:








նախնական տեղեկություններ էր տարածվել, որ նրանց թվում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը , սակայն ավելի ուշ նա հայտնվեց   բողոքի ակցիայի մասնակիցների շարքում ու տեղեկացրեց, որ «դուրս պրծավ» բերման ենթարկվելուց:


ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է անում Ծառուկյանի տանը։

Նշենք, որ այնտեղ են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։



Հիշեցնենք, որ վաղ առավոտյան իրավապահները եկել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատուն:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->