>

Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝




Քոչարյանի զոհերը

վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն, փնտրել 2017 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ թղթեր, առգրավել ինչ-որ փաստաթղթեր, ապա Իշխան Զաքարյանին տարել ԱԱԾ։




2017 թվականին Իշխան Զաքարյանը եղել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և կուսակցության տարբեր գրասենյակների ու գործիչների առանձնատներում, հստակ տեղեկություն կա Գեղարքունիքի մարզում անցկացվող խուզարկություների մասին:


Նշենք, որ այս պահին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս ԱԱԾ-ում հարցաքննության է: Նախքան հարցաքննության գնալը՝ Ծառուկյանը հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է. «Ես այսօր ասում եմ ձեզ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»:

Сообщение Խուզարկել են Իշխան Զաքարյանի առանձնատունը, առգրավել փաստաթղթեր և նրան տարել ԱԱԾ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->