>

Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։ Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ԲՀԿ կողմնակիցներին:

Հիշեցնենք, ոստիկանությունը հետ քաշվելու եւ ցրվելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին:




Քոչարյանի զոհերը

Բերման ենթարկվեցին նաեւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, հիմնադրամների ղեկավարներ:





Արդեն գրել էինք, որ չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ 


ArmLur.amը տեղեկացավ, որ արդեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին զգուշացրել են, որ վաղը առավոտյան կարող է նման նիստ գումարվել և այդպիսի հարց քննարկվել։

Բացի այդ, մենք տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանին այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքից բաց չեն թողնի։



Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա իշխող քաղաքական ուժի վերջի սկիզբն է, ինքը չի բացառում, որ կարող են խուզարկել նաեւ իր տունը, այնուհետ՝ իրեն եւս բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից նրա առանձնատանը, կուսակցության մի քանի գրասենյակներում և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են և երկու տարբեր քրեական գործեր են հարուցվել, մեկը կապված ընտրությունների հետ, մյուսն էլ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->