>

Տարոն Չախոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Էս երկրի յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ գիտի, թե տարիներ շարունակ ինչպես ու ում կողմից են ընտրություններ կեղծվել, ամեն մի քվեի համար ում ինչքան են առաջարկել, ում ինչքանով են կաշառել, ովքեր են փող բաժանել, կամ աշխատանք ու օգնություն տալու խոստումներով համոզել քվեարկել ոմանց օգտին…




Հիմա պետք չէ երկնքից իջած անմեղ հրեշտակի դեմքով կանգնել ու հայտարարել, թե գործ են սարքում, լավ գիտենք, լավ էլ հիշում ենք…


Առավել ևս պետք չէ տեսախցիկների առաջ կանգնել ու «քֆուր ուտելով» սեփական արժեհամակարգը ի ցույց դնել, դա էլ գիտենք…

Օրեր առաջ հնչեցրած կառավարության 100 տոկոս փոփոխության մասին հայտարարություններն էլ զուր չէին, ոմանք կանխազգում էին իրենց՝ գործած հանցագործությունների համար նախապատրաստվող քրեական գործը:


Մի բան հստակ է, որ նոր Հայաստանում տեղ չունեն արդեն իսկ մերժված նախկին արատավոր բարքերն ու վարքերը…

Այլևս սկսված է իրավական պրոցես, քրեական գործ, որի պատասխանատավությունը պետք է կրել ու պետք է երկիրը մաքրել կեղծ բարեպաշտներից ու արատավոր երևույթներից…

Сообщение Հայաստանում տեղ չունեն արդեն իսկ մերժված նախկին արատավոր բարքերն ու վարքերը… Տարոն Չախոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->