>

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է `մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից` վաղօրոք պլանավորած հանգստի:








Քոչարյանի զոհերը

Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն:


Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները և կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս»:



Հիշեցնենք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ պատրաստվում էին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ Արփինե Հովհաննիսյանի, որը ԸՕ քննարկման ժամանակ Դանիել Իոաննիսյանին անվանել էր «մտավոր հետամնաց», թեև ավելի ուշ նշել էր, որ իր արտահայտած միտքը անձնավորված չի եղել։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->