ԱԱԾ-ում ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ուղիղ — ingablog

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։


23:00 — ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն դուրս է եկել ԱԱԾ շենքից: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցող գործընթացները քաղաքական են:



Ծառուկյանն այլ հարցերի չի պատասխանել և ակցիայի մասնակիցներին կոչ է արել տուն գնալ:

Նրան ողջունել են «Ծառուկյան» վանկարկումներով և ծափերով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի Առինջում գտնվող առանձնատունը առավոտից շրջափակված է եղել իրավապահներով։


Խուզարկությունները սկսելուց որոշ ժամանակ անց գործողությունների վայր են մեկնել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իսկ առանձնատան դարպասների մոտ հավաքվել են Ծառուկյանի մի խումբ աջակիցներ:


Իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասել է՝ այդպիսով ուզում  են ճնշում գործադրել, շանտաժ անել և վախեցնել։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin