>

Սիրելի իմ սկեսուր: Ձեզ  գրում եմ ես՝ Ձեր  ոչ կատարյալ  հարսը՝ վատ մայրը, անհասկացող  կինը և ոչնչությունը: Կին, ով  չի կարող հագնվել հարյուր ռուբլով, ով Ձեր հիանալի նվերները բաժանում է գործընկերներին և հարևաններին, ով ամբողջ սրտով ատում է «Դատաստանի ժամը» հեռուստաշոուն, և ում  հետ Ձեր որդին ապրում է արդեն մի քանի տարի: Մի խոսքով, այդ ես եմ:

Մենք երբեք չենք սիրել իրար: Եկեք անկեղծ լինենք. մեր միջև զինադադար էր կնքվել  միայն այն պատճառով, որ ես և ամուսինս առանձին ենք ապրել: Ցավոք սրտի, այդ անհոգ օրերն ավարտվեցին, և ստիպված եք Ձեր սառնարանը  կրկին կիսել ինձ հետ:

Բայց գիտե՞ք, ես պատրաստվում եմ երախտագիտությունս հայտնել: Տեղափոխվելով Ձեզ մոտ՝ հերթական  անգամ ես հասկացա, որ պարտական եմ Ձեզ՝ Ձեր գործած սխալների համար:

Ձեր որդուն դաստիարակելով՝ իրար հետևից սխալներ էիք թույլ տալիս: Մերժում էիք նրան անգամ ամենատարրական բաներում: Եվ երբ նա մեծացավ, իր համար գտավ այնպիսի  մի կին, ումից կարող էր ստանալ այն ամենը, ինչի կարիքը զգում էր: Նրան սիրեց և ամուր ընտանիք կազմեց:




Քոչարյանի զոհերը

Ինչպիսի՞ սխալներ: Ուզո՞ւմ եք  զարմացնեմ Ձեզ:


Սկեսուր մայրիկի նամակը բոլոր ապագա ...





Դուք շարունակ ծիծաղում էիք նրա հետաքրքրությունների վրա:

Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես փռթկացրիք, երբ տեսաք, որ Ձեր քսանամյա որդին ինքնաթիռի  մանրատիպար է հավաքել: Նա  դրանից շատ վիրավորվեց, բայց հոնքերին  չարեց:

«Խաղալիքներով ես խաղում»,- ասացիր նրան տասնհինգ տարի առաջ:

Ես, թեև ոչ միանգամից, բայց ընդունեցի նրա բոլոր հետաքրքրությունները՝ և՛ ձկնորսությունը, և՛ խորդուբորդ ճանապարհներով մեքենա վարելը, և՛ համակարգչային խաղերը, և՛  էլեկտրական սկուտերը, և՛ մոդելավորում: Եվ ես  երբեք թույլ չէի տա  ինձ նման դիտողություններ անել:

Դուք թույլ չէիք տալիս  Ձեր որդուն  ղեկավարել:


Մայրն ավելի լավ գիտի: Իհա՛րկե, ձախողված ամուսնությամբ կինն ավելի շատ բան գիտի և շատ բան կարող է անել: Հեշտությամբ կլռեցնի ցանկացած տղամարդու:

Պարզապես պետք չէր թռչել Ձեր չափահաս որդու վրայով: Նա կսլանա այնտեղ, որտեղ վճռորոշ կլինի իր խոսքը:

Դուք չեք աջակցում նրա նախառեռնություններին:



Փորձեք հիշել, թե ինչպես արձագանքեցիք, երբ իմացաք, որ Ձեր որդին պատրաստվում է տուն կառուցել: Այն թանկ արժե և հասանելի է միայն հարուստներին, իսկ դու … դու ոչինչ ես: Դա էր Ձեր պատգամը:

Ես հավատում եմ քո ուժերին: Դու հաջողության կհասնես: Կեցցե՛ս: Ծանո՞թ են Ձեզ  այս բառերը:

Happiness vs Self Confidence - Self Confident Women

Դուք շնորհակալություն չեք հայտնում Ձեր որդուն:

Դուք պատմել եք, որ նախկինում նույն երազը հաճախ էիք  տեսնում: Իբր Դուք արքայադուստր եք և ապրում եք դղյակում: Բայց այդպես էլ կա: Դուք արքայադուստր եք,  բոլորը պարտավոր են ծառայել Ձեզ, կանխատեսել Ձեր ցանկությունները, հմայվել  Ձեզնով: Դուք ապերախտ եք և  հազվադեպ եք շնորհակալություն հայտնում Ձեզ ծառայողներին:

Ձեր կարծիքով՝ ես մի հասարակ անգրագետ գեղջկուհի եմ: Այնուամենայնիվ, ես գիտեմ մի բառ, որը գերբնական ուժ ունի, և այսօր ես ուզում եմ դրանով դիմել Ձեզ.

Շնորհակալություն: Շնորհակալություն Ձեզ:  Շնորհակալ եմ Ձեր գործած սխալների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Երախտապարտ եմ Ձեր գործած սխալների համար. հարսի խոստովանությունը՝ սկեսուրին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->