>

Iravaban.net — Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը։

Նա հայտարարագրել է 25 անշարժ գույք, բոլորը՝ համատեղ սեփականությամբ, որից․




Քոչարյանի զոհերը
  • 14 հողամաս՝ բոլորը Կոտայքի մարզում․ 12-ը՝ Առինջում, 1-ը՝ Ծաղակաձորում, 1-ը՝ Պռոշյանում։ Դրանք գնվել են մինչև 2018 թվականը։ Ամենավերջին գործարքը կատարվել է 2018 թվականի փետրվարի 6-ին։
  • 2 հողին ամրակցված այլ անշարժ գույք՝ Առինջում և Սևանում։
  • 6 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով՝ բոլորը Առինջում, մեկը՝ Ծաղկաձորում։
  • 2 հասարակական նշանակության շինություն՝ Առինջում։
  • 1 բնակարան՝ Երևանի Կենտրոնում։

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է 14 մեքենա․ 





BMW (2002 թ) գնված 2005 թվականին, TOYOTA (2004 թ) գնված 2004 թվականին, JEEP (2006 թ) գնված 2007 թվականին, ROLLS-ROYCE (2008 թ) գնված 2009 թվականին, NISSAN (2006 թ) գնված 2018 թվականին, RANGE ROVER (2007 թ) գնված 2016 թվականին, TOYOTA (20014 թ, բեռնատար) գնված 2014 թվականին, MERCEDES-BENZ (2016 թ) գնված 2018 թվականին, BMW (2017 թ) գնված 2017 թվականին, TOYOTA (20015 թ) գնված 2018 թվականին, ROLLS-ROYCE (2007 թ) գնված 2008 թվականին, TOYOTA (20012 թ) գնված 2019 թվականին, TOYOTA (2012 թ) գնված 2019 թվականին, BENTLEY (2016 թ) գնված 2019 թվականին,

Տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոցը․


  1. ROLLS-ROYCE (2019 թ) գնված 2019 թվականի հունիսի 14-ին – 350 հազար եվրո
  2. BMW (2017 թ) գնված 2019 թվականի նոյեմբերի 29-ին – 39 միլիոն 900 հազար դրամ
  3. NISSAN (2018 թ) –նվիրատվություն 2019 թվականի սեպտեմբերի 10-ին – 25 միլիոն 399 հազար դրամ։

Պատգամավորն ունի 44 թանկարժեք գույք՝ որոնց գինը գերազանցում է 8 միլիոն դրամը։

Պատգամավորն ունի 44 թանկարժեք գույք՝ որոնց գինը գերազանցում է 8 միլիոն դրամը։

Նրա բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների), 2019 թվականի տարեվերջին կազմել են․



  • 116,690 դրամ,
  • 10,126,200 ԱՄՆ դոլար,
  • 10,753.00 եվրո։

Կանխիկ գումարը տարեվերջին կազմել է․

  • 675․500․000 դրամ,
  • 167,750,000 դոլար,
  • 29,401,000 եվրո։

Գագիկ Ծառուկյանի եկամուտները կազմել են 

  • 1,641,655,105 դրամ,
  • 1,239,033 եվրո,
  • 500․000 դոլար։

Հայտարարագրի համաձայն, Գագիկ Ծառուկյանի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված համատեղ չբնակվող 9 անձ կա։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->