>

Hraparak.am-ը գրում է՝

Քիչ առաջ աչքովս ընկավ, որ ֆեյսբուքում մեկը գրել էր՝ ուր է Նիկոլ Փաշինյանը, ինչու չի լայվ մտնում, խոսում։ Ավելին՝ այսօր փողոցներից «անհետացել» է նաեւ նրա ձայնը՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակներ կրելու քարոզով, որը նախօրեին հնչում էր ոստիկանական մեքենաներից՝ ամեն քայլափոխի։ Եւ իսկապես՝ որտեղ է Նիկոլ Փաշինյանը։




Քոչարյանի զոհերը

Ուրախացնեմ մեր ընթերցողին՝ առողջացած Նիկոլ Փաշինյանն՝ ընտանյոք հանդերձ հավանաբար Սեւանի «դաչայում» է՝ Սերժ Սարգսյանից իրեն ժառանգություն մնացած։ Նա գինու կամ գարեջրի բաժակը ձեռքին հանգստանում է եւ միաժամանակ ըմբոշխնում է իր հրահանգի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը։




Հավանաբար «Արմնյուզի» ուղիղ եթերով է հետեւում իրավիճակին։ Պարբերաբար ձայն է տալիս Աննային ու հրճվանքով ասում․ «Աննա, Աննա, հլա շուտ արի, տես էս Զոհրաբյան Նառային (Դանիելյան Արթուրին, Մելիքյան Ռուբենին՝ այլ անուն կարող եք գրել՝ Ս․Մ․), ոնց «սատկացրին» ոստիկաններս։ Ապրի Վահեն։ Մալադեց, Արգիշտի։ Տեսնո՞ւմ ես՝ տղերքս ի՜նչ լավ գործ են անում։ Սենց սաղ բացիլներին արմատախիլ եմ անելու։ Գիտեին ես Սե՞րժն եմ՝ թողնեմ թփրտան։


Ո՞վ կարող է ձեռքիցս իշխանություն խլել։ Դեռ չի ծնվել տենց մեկը։ Սաղիդ նստացնելու եմ, բերդերում փտացնեմ։ Էնքան, որ սովորեք՝ ինձ քննադատել չի կարելի, էս աթոռն էլ մի 20 տարի իմն ա լինելու»։

Նա վայելում է Սեւանի մաքուր օդը, լճի ծփանքը եւ երկրում իր ջանքերով ստեղծված թունավոր օդը եւ դրանից անասելի բավականություն ստանում, մտքում գովելով ինքն իրեն նման ճիշտ կադրային փոփոխություններ անելու, նման հեռատես որոշումներ ընդունելու, իրավիճակը կառավարելու համար։


Մտածում է՝ ինչքան ճիշտ էր Արտակարգ դրությունը էլի մի ամսով երկարացնելու որոշումը։ Էս կորոնավիրուսն ուղղակի Աստված ուղարկեց ինձ վերեւից՝ որ չլիներ ո՞նց էի ընդդիմություն կոչվածի հախից գալու։ Ինչ խելացի բան արեցի, որ ապօրինի գույքը խլելու օրենքն ընդունեցի, դեռ կտեսնեն Ծառուկյան-Քոչարյան- Խաչատրյան-մյուսներ՝ կուլակաթափ եմ անելու, բոմժ սարքեմ։

Ինչ ճիշտ էին բանկային գաղտնիքի, տեղորոշման օրենքները՝ հիմա ոչ միայն ԱԱԾ արխիվներն են ձեռքիս, այլ բոլորի բանկային հաշիվները, կապերը։ Մի քանի հոգի մնացին՝ դրանց հարցերն էլ լուծեմ, վերջ՝ ով կարա դեմս դուրս գա։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->