>

Երևի շատերիս մտքով անցել է՝ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանն իր հին բնակարանը։ Դուռը փակել, առանձնատուն է տեղափոխվել ու վե՞րջ․․․ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։ Կարելի է ճշտել, իմանալ, թե ո՞վ է այն ընտանիքը, որ ապրում է Նիկոլի բնակարանում։


Go Har — Հայրական տանս պատուհանից երևում է Փաշինյանի բնակարանը. որտեղ մինչ կառավարական առանձնատուն տեղափոխվելն ապրում էր վարչապետի ընտանիքը։ Լույսեր են վառվում նրանց տանը. հարցնում եմ «Ովքեր են ապրում»։








Քոչարյանի զոհերը

Եղբայրս պատմում է. որ վարչապետը տեղավորել է մի անապահով ընտանիք հիվանդ երեխայով։ Փշաքաղվում եմ մարդասիրության խոր դրսևորումից։ Էդպես լուռ. առանց աղաղակելու ու աշխարհին ցուցադրելու։

Հիշեցինք նախկին ղեկավարների ոսկե անդամանդակուռ արձանները. հաստագլուխ բուլդոգադեմք Խաչատուրովի արարքը. որ սոցապ նախարարությունից երկու բնակարան էր դուրս գրել անապահով ընտանիքների համար ու յուրացրել։


Մանվելի տրցակներով սեփականության վկայականները զանազան բնակարանների։ Այլոց աստղաբաշխական ծախսերի հասնող դղյակները ՝ էսքան անտուն ու անապահով ընտանիքներ ունեցող երկրում։



Սիրո, համերաշխության.բարության հեղափոխությունը հենց էնպես խոսքեր չէին։ Սիրո ու բարության առաջին օրինակը վարչապետն է ցույց տալիս։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->