>

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության տարբեր

գրասենյակներում և գործիչների առանձնատներում խուզարկությունները շարունակվում են։

Դրա հետ մեկտեղ արդեն համացանցում, ՔՊ-ականների կողմից շրջանառվոււմ է մի փաստաթուղթ,




Քոչարյանի զոհերը

որը կապված է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ։






Այդ փաստաթղթում մանրամասն ներկայացված է, թե որքան գումար է ծախսվել թիվ 8-րդ ընտրատարածքում և ինչի համար։

Այն իր էջում տարածել էր նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և մեզ հետ զրույցում նշել, թե փաստաթուղթը տեսել է համացանցում՝ Անհերքելի փաստեր ֆեյսբուքյան էջում։

-Պարոն Սիմոնյան, ԲՀԿ-ականներն այսօր վաղ առավոտից տեղի ունեցածը քաղաքական հետապնդում են համարում։ Ինչպե՞ս կարձագանքեք։


-Ինչպես կարող է քաղաքական հետապնդում լինել, եթե խոսքը գնում է հանցագործության մասին և դրա մասին արդեն կան մեկնաբանություններ։

Նաև համացանցում տարածվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ծախսերի ցուցակը,

որտեղ կան նաև ընտրակաշառքի մասին տեղեկություններ, ձայների հարաբերակցության մասին տվյալներ։

Մենք պետք է ընգծենք, որ այս գործընթացը սկսվել է շատ վաղուց և



ԲՀԿ-ականների հայտարարությունները արվել են այս ամենը իմանալով, որպեսզի քաղաքական հետապնդման մասին հնարավոր լիներ խոսել։

-Այսինքն, Դուք կարծում եք, որ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները կապ ունե՞ն այսօր տեղի ունեցածի հետ։

-Ձեր ասածն ամենաճիշտ մեկնաբանությունն է։ Իմ տեսածը համընկնում է Ձեր ասածի հետ։

Նա, ամենայն հավանականությամբ, իմանալով, որ նման բան է տեղի ունենալու, սկսեց քաղաքական ակտիվ գործունեության իմիտացիա, որպեսզի նման հայտարարություններ անեն։

Խոսքը միայն իր մասին չէ, այլ նաև Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի։

Աղբյուր armlur.am

Сообщение Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->