>

Տաղանդավոր դերասանուհի , հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն առանձնանում է ոչ միայն իր դերասանական խաղով , այլև հարուստ բանավոր ու գրավոր խոսքով. նրա էջերում արված ամեն գրառում մի փոքրիկ ստեղծագործություն է ՝ խոհափիլիսոփայական, միևնույն ժամանակ՝ պարզ ու հասկանալի:




Քոչարյանի զոհերը

Նազենիի վերջին գրառումն անհնար է առանց հուզվելու կարդալ. դերասանուհին իր մայրիկի ծննդյան օրն է շնորհավորում,ով, ցավոք , ժամանակից շուտ է լքել դերասանուհուն:





Սիրելի դերասանուհին զարմանում է դեռ , թե ինչու մայրն առանց հրաժեշտի գնաց, հապշտապ, հետո փաստում է , որ մայրիկի գրքերն իբրև մասունք դասավորելիս ինքը հասկացավ , որ որբացել է, նրա կարոտով է որբացել:


Բայց Նազենին նաև մի փոքր բողոք ունի  աշխարհին ու իր աստվածային մորը, որովհետև նա  բարությամբ ու մյուսներին հասնելու կարողությամբ է սնել իրենց, իսկ այդպես ապրելը դժվար է հիմա :



Նազենիի մայրը հավատարիմ մնաց սկզբունքներին ՝երբեք  չխանգարել, վատություն չանել, օգնել, զավակներին դաստիարակեց , սակայն, այլ իրականության համար, որովհետև , ինչպես , Նազենին է նշում անկառավարելի այս քաոսում խղճի ձայնն այլևս լսելի չէ:

View this post on Instagram

Մայրս ինչու՞ էդքան հապշտապ գնաց` առանց հրաժեշտ տալու… Իր 61-ում երեխայի աչքեր ուներ` չարաճճի ու ծիծաղկոտ, սիրտը` անհամար դառնություններով լի, երբեք քար չդարձավ: Ասում էր.«ախր ես մենակ եմ,գոնե մի ձեռք գցող-օգնող լիներ»:Երևի բոլոր մայրերն են միայնակ` աշխարհի դեմ:Մենակ էր իր դարդերի հետ ու ցավերի մեջ, մեզ բաժին էր հանում իր անսահման բարությունն ու համբերությունը միայն: Ցավերն իրեն էր պահում: Մայրերն աշխարհի խիղճն են. ցեխաջրերն ու աղտերն իրենց հոգով են անցկացնում.մաքրագործում ու մեզ վերադարձնում Մաքուրը: Իսկ մենք էլի աղտոտում ենք անխնա: Մեզ հավաքում էր իրար գլխի ու մեծ թուխ կազմակերպում: Իր թխածը քաղցր էր: Էդ համն էլ չկա աշխարհում: Թթու խոսք ասած չկար. միայն մի օր մեկի համար ասաց. «լղոզվող է»: Մեր ժ-ներում դրանից ավելի բնորոշ բառ չկա: Լղոզվողների ժամանակներում ենք ապրում: Իր մահվան 2011-ից 9 տարի անց` ասես այլ մոլորակում ենք.այլ վարքեր, բարքեր… ավելի ճիշտ` դրանց բացակայություն: Մորս սկզբունքը հստակ էր. չխանգարել, վատություն չանել, օգնել: Ու մեկ էր` ով է օգնության դիմողը. իրեն վնասած մե՞կը, թե՞ իր մեջքի հետևում դուստրերից բամբասող բանսարկուն…Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի կորստի անդունդը: Երբ հրաժեշտ էի տալիս իմ մանկության տանը, հետս բերեցի մորս գրքերը: Ու բարկացա: Բարկացա իր վրա, որ մեր տանը սնունդ կարող էր չլինել, բայց գիրք կար միշտ: Որ քնելու տեղից կարող էինք զրկվել ու իրար գլխի մի կերպ տեղավորվել, իսկ նորին մեծություն հյուրը` ուներ թե գիշերելու տեղ,թե կուշտ փոր:Բարկացա, որ էս չարացած ու կիսատ աշխարհում մեզ միայն բարությամբ ու մյուսներին հասնելու կարողությամբ է սնել:Նեղվեցի, որ իր ներարկած սկզբունքներն ու գաղափարներն այսօր ոչ միայն պետք չեն,այլև խանգարող են: Որովհետև աշխարհում լղոզվողներն են միայն մարսելի, իսկ սկզբունք ու տեսակ ունեցողները` «խանգարող»: Բարկացա, որ մեզ բերել ու դաստիարակել էին այլ իրականության համար, իսկ անկառավարելի այս քաոսում իմ մեղմախոս, քթի տակ ինձ համար «Արի իմ սոխակը» երգող Մայրիկիս ձայնը չէր լսվի ու մենք էլ էլ վաղուց լսելի չենք, որովհետև համատարած գոռոցի ու աղմուկի մեջ միայն ոռնոցն է լսելի, բայց ոչ երբեք Կոմիտասի «Կաքավիկը» կամ «Ամպելա»-ն: Խղճի ձայնն էլ է՛լ լսելի չէ… Անասելի տխրեցի, որովհետև Մայրիկիս գրքերը մասունքի պես դասավորելով հասկացա, որ վերջնական որբացել եմ, ես` նրա կորստով, աշխարհը` սիրո և խղճի բացակայությունից: #մայր

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on Jun 14, 2020 at 11:29am PDT

Сообщение «Մայրս ինչու՞ էդքան հապշտապ գնաց` առանց հրաժեշտ տալու». Նազենի Հովհաննիսյանի անչափ հուզիչ նոր գրառումը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->