>

«Թոշակների և աշխատավարձերի բարձրացման խնդիր մեր առջև դրված է և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ըստ նրա՝ կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարում իրենց նպատակը բանտերը լցնելը չէ, այլ առաջնային է ապահովել հավասար տնտեսական դաշտ, ժողովրդին հասանելի գումարները գանձել և ավելացնել պետական եկամուտները, որոնք պետք է ծախսվեն պետական նպատակների համար՝ թոշակներ, աշխատավարձ, անվտանգություն և այլն:








Քոչարյանի զոհերը

«Ամեն օր կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են լինում և գումարներ են վերադարձվում»,- ասաց Ն.Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է մի փուլ ֆիքսել, որ պետական պարտքն այլև չավելացվի:


Նա նշեց, որ պետական պարտքն արդեն հասել է վերին սահմանին, և այս փուլի ամենակարևոր գործը մեր երկրի վիճակի ախտորոշումն է: Նա նկատեց, որ նախկինում իր ամենասուր ելույթների ժամանակ էլ չի պատկերացրել, որ թալանի ու կոռուպցիայի ծավալը կարող է լինել այս չափով:

Ըստ նրա՝ դա այնպիսի ծավալ է ստացել, որ դրա դեմ պայքարն ավելի մեծ թվով մարդկանց է ընդգրկում, նույնիսկ այնպիսի մարդկանց շահերին է բախվում, որոնք ծափահարել են հեղափոխությանը, բայց ինքը հայտարարել է, որ կոռուպցիայի ու չարաշահումների դեմ պայքարը կանգ չի առնելու՝ նույնիսկ իր ընտանիքի անդամների դեպքում.



«Կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->