>

«Կարող են տեղեկություններ դուրս գալ նաև Նաիրա Զոհրաբյանի մասին»,-

ահա այսպես է արտահայտվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ զսպվածության կոչ անելով ԲՀԿ-ականներին։




Քոչարյանի զոհերը

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ի պատասխան Սիմոնյանի հայտարարության,





ասաց` անբարո և անպարկեշտ է համարում ԱԺ փոխնախագահի հայտարարությունը․

«Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հենց այսօր կուղարկեմ եվրոպական կառույցներին՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահը սպառնալիք և շանտաժ է հնչեցնում ընդդիմադիր գործչի հանդեպ։

Հայտնի «Սարոյան եղբայրները» ֆիլմից դրվագ հիշեցի, որտեղ ասում է՝ ոչ պապ եմ սպանել, ոչ տերտեր, խիղճս էլ մաքուր է։


Էդ իմ հանդեպ ի՞նչ գործ պիտի հարուցեք, իմ հանդեպ ինչ-որ գործընթացներ սկսելը կլինի այս երկրի իրավական վախճանը, ֆուտուրիզմի վերջը։

Ես չեմ բացառում, որ իրենց նաև թույլ են տվել քիթը խոթել մեր անձնական տիրույթ և ասեմ, որ հասնելու եմ մինչև Եվրոպական դատարան և թող որևէ մեկը դրանում չկասկածի։



Իսկ մինչ այս եվրոպական բոլոր կառույցներն արդեն տեղեկացվեցին ԱԺ փոխնախագահի կողմից սպառնալիք և շանտաժ հնչեցնելու մասին։

Անձնականի վերաբերյալ փոքրիկ դիտարկում՝ հանկարծ չսխալվեն այդպիսի քայլ անել, դրա պատասխանը նույն տիրույթում ստանալու են հազարապատիկ ավելի զորեղ ձևով։

Կարծում եմ, որ այս իշխանությունը պետք է դադարեցնի կոմպրոմատային, կեղտոտ սպառնալիքները»,- նշեց նա։

Նա նաև նշեց, որ իշխանությունը պետք է չմոռանա բումերանգի էֆեկտի մասին։

Сообщение Նաիրա Զոհրաբյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->