>

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը երկու տեսանյութ էր հրապարակել՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության հետ:




Քոչարյանի զոհերը

Խուզարկության ժամանակ գտնվել են նաև փաստաթղթեր, որտեղ պատգամավորները հավատարմության երդում են տալիս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ասելով, թե պատրաստ են անգամ մանդատը վայր դնել, եթե համապատասխան թվով ձայներ չբերեն:





Այդպիսի դիմում հրապարակվել էր նաև Սերգեյ Բագրատյանի մասով: Վերջինս սակայն ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իր անձի հետ կապված տեղեկությունները կեղծ են: « Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան», – նշեց նա:


Ամեն դեպքում պատգամավորը դժվարացավ ասել, թե որտեղից են գտնվել այդ փաստաթղթերը՝ ասելով, թե տեղյակ չեն անգամ տարածքային կառույցները: «Ես հարցրեցի, ասեցի՝ որտեղից կարող են լինել այդպիսի թղթեր, ինձ ասացին, որ տարածքային կառույցներում մարդիկ են եղել, որոնք ամեն մեկի անունից ներկայացրել են իբրև թե: Սակայն տարածքային պատասխանատուները տեղյակ չեն:

Դա իմ ստորագրությունը չէ, ես դիմելու եմ դատարան՝ հասկանալու համար, թե ոնց է եղել: Այդ ստորագրությունը կեղծված է», – հավելեց նա:



Անդրադառնալով 2017 թվականին այդպիսի սկանդալին, երբ կրկին մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ էին շրջանառվել, պատգամավորը նշեց՝ եթե այդպիսի բան լիներ, ինքը այժմ պատգամավոր չէր լինի:

«Ես չգիտեմ՝ ինչ ձևով են դրանք առգրավվել, բայց ես վստահ պնդում եմ՝ կարճ ժամանակում դիմելու եմ դատարան: Ով արել է, պետք է պատասխան տա»:

Сообщение Բագրատյանը արձագանքե է աղմկահարույց հրապարակմանը. Լուսանկար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->