>

Խոյ

Կրակային տարերքի այս ներկայացուցիչները սովոր են ամեն բան վերահսկելու, անգամ սիրահարվում են տրամաբանորեն: Նրանք ունակ են իրենց զուգընկերոջը պարուրել սիրով և ջեմությամբ, սակայն շատ սիրահարվող են և կարող են կրքի ազդեցության տակ հրաժարվել անգամ վաղեմի հարաբերություններից: Խոյերը հաճախ օբյեկտիվ չեն, և անգամ չնչին բանը կարող է դառնալ մեծ վեճի պատճառ: Խոյերը ներելու սովորություն չունեն, նրանք պարզապես կթողնեն կգնան անգամ առանց զղջալու․ ճիշտ է, գնալուց առաջ, ամենայն հավանականությամբ, մի լավ վրեժ կլուծեն:

Ցուլ


Հավաք, հանդարտ և զգացմունքային Ցլերը չափազանց խանդոտ են: Ամեն բան լավ է, քանի դեռ նա չի սկսում կասկածել, և բացարձակ կարևոր չէ՝ այդ կասկածները հիմնավորված են, թե ոչ: Նրանք խորին ցավ են զգում այդ կասկածներից, սակայն կիսվելու ունակ չեն: Ցլերը շարունակ դաստիարակչական աշխատանքներ են տանում հարաբերություններում՝ փորձելով շտկել սիրելիին: Նրանք ամեն կերպ կփորձեն փրկել հարաբերությունները, սակայն եթե զգան, որ դա անիմաստ է, իսկույն կբաժանվեն և չեն էլ զղջա:







Քոչարյանի զոհերը

Առյուծ

Կրակային տարերքի այս ներկայացուցիչները երբեք կանգ չեն առնում և չեն բավարարվում արդեն իսկ գրանցած ձեռքբերումներով: Նրանք, ասես, վստահ են, որ լավագույնը դեռ առջևում է: Առյուծները գայթակղում են իրենց էներգիայով, կենսական ուժով, նրանց մեջ հիանալի կերպով համադրվում են իմպուլսիվությունն ու առողջ ռոմանտիզմը: Ոչ ոք չի կարողանում այնպես արտահայտել սերը, ինչպես Առյուծները, նրանց զուգընկերն իրենց յուրահատուկ է զգում: Սակայն նրանք սիրում են ամեն բան վերահսկել, անգամ զուգընկերոջը։ Անհանգստություն՝ ահա այն, ինչ կարող է Առյուծին ստիպել հեռանալ: Առյուծները հիմնականում նախաձեռնող են հարաբերությունները պարզելու և խնդիրը լուծելու հարցում: Առյուծները հեռանում են անսպասելի և առանց զղջալու՝ չմտածելով, որ կարող են ցավ պատճառել: Նրանք պարզապես չեն կարող հանդուրժել, երբ իրենց փորձում են փոխել, չէ՞ որ իրենք դիմացինին ընդունում են այնպիսին, ինչպիսին նա կա, ուստի և իրենք էլ են նույն վերաբերմունքն ակնկալում:


Կարիճ

Համառ Կարիճները, որքան էլ դա զարմանալի չէ, սիրում են ողջ սրտով և տարրալուծվում են իրենց զուգընկերոջ մեջ: Նրանք փորձում են անառիկ և ոչ էմոցիոնալ թվալ, սակայն դա այդպես չէ: Նրանք շատ ուշադիր են, և եթե ինչ-որ բան նրանց դուր չի գալիս կամ անհանգստացնում է, նրանք սկզբում լուռ վերլուծում են, ապա սկսում ճշտող հարցեր տալ և ի վերջո, բաժանվում առանց զղջալու: Նրանք ունակ չեն ներելու, ուստի այրում են միանգամից բոլոր կամուրջները:

Ջրհոս

Էքսցենտրիկ, խարիզմատիկ և կատակասեր Ջրհոսները շատ հաճելի են շփման մեջ: Նա միաժամանակ և՛ հավատարիկ կողակից է, և՛ լավագույն ընկեր: Նրա անձնուրաց սիրտը չի կարող հանդուրժել դավաճանությունը: Նրանց բարությունից հաճախ օգտվում են, սակայն Ջրհոսը դա չի հանդուրժի, նա գուցե և երկար ժամանակ բան չանի, սակայն մի գեղեցիկ օր նա պարզապես կհեռանա առանց զղջալու: Նրանք հեռանում են շատ անսպասելի, այդ որոշումը պարզապես առաջանում է, և նրանք գնում են՝ թողնելով էգոիստ երեխայի տպավորություն, ով հոգնել է իր խաղալիքից: Հասկացված լինել․ ահա թե ինչն է ամենակարևորը Ջրհոսի համար:


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->