>

Համացանցում հայտնվել է օպերատիվ նկարահանումից բացառիկ փաստաթղթերի կադրեր, որտեղ ԲՀԿ-կան պատգամավորները  մանդատ ստանալու դիմաց երդում ու հայհոյանք ուտելով իրենց պատրաստակամություն են հայտնել Ծառուկյանին աջակցելու:


Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ենթադրաբար Նաիրա Զոհրաբյանի փաստաթուղը:







Քոչարյանի զոհերը

Ես՝ Նաիրա Զոհրաբյանս, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ , որ երբևէ չեմ անելու հայտարարություններ , որոնք նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ։


Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ ՝ իմ աղջկանով , որ այլևս էմոցիոնալ, առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու։


Սա իմ պատվի հարցն է, որը ես որպես քաղաքական գործիչ, կին և մայր , խոստանում էմ Գագիկ Ծառուկյանին և  կրում պատասխանատվություն իմ յուրաքանչյուր խոսքի և գործի համար:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->